Սլաու
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սլաու (անգլ.՝ Slough, ՄՖԱ /ˈslaʊ/, լսել ), քաղաք (town) և Անգլիայի միասնական միավոր Բերքշիր վարչաշրջանի արևելքում (մինչև 1974 թվականը Բաքինհեմփշիրում)։
Քաղաք | ||
---|---|---|
Սլաու | ||
անգլ.՝ Slough | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Երկրամաս | Բրանդենբուրգ | |
Շրջան | Հարավ-արևելյան Անգլիա | |
Համայնք | Բերքշիր | |
Մակերես | 32,54 կմ² | |
Բնակչություն | 119 067 մարդ (2001) | |
Խտություն | 3 660 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01753 | |
Փոստային դասիչ | SL1-SL3 | |
Պաշտոնական կայք | slough.gov.uk | |
| ||
1965 թվականին Լենլիում՝ Սլաուի մերձքաղաքային շրջանում, մեքենաների նախկին գործարանի վայրում սկսվեցին արտադրել «Mark 1» սերնդի «Ford Transit» մեքենան։ Բայց քանի որ պահանջարկը գերազանցում էր գործարանի հնարավորությունները, արտադրությունը տեղափոխվեց Սաութհեմփթոն։
Տեղական ինքնակառավարման վերակազմակերպման ժամանակ 1974 թվականին Բաքինհեմփշիրի հարավային մասը (ներառյալ Սլաուն) տեղափոխվել է Բերքշիր (en։Local Government Act 1972).
Միասնական միավորը ձևավորվել է 1998 թվականի ապրիլի 1-ին Սլաու շրջանից ԲերքՇիրի ոչ մայրաքաղաքային վարչակազմից։(en։Local Government Commission for England (1992)).
2002 թվականի փետրվարին քաղաքային դիահերձարանում այրել էին Մարգարեթ արքայադստեր՝ Եղիսաբեթ IIի կրտսեր քրոջ դին։ Պետության ողջ պատմության ընթացքում արքայադուստրը դարձավ առաջինը թագավորական ընտանիքից, ում դիահերձել էին[1]։.
Սլաուն գտնվում է Անգլիայի հարավում՝ Թեմզա գետի հովտում։
Որպես վարչական միավոր՝ գրավում է 33 կմ²տարածք և սահմանակից է Սուրրեյ վարչաշրջանի, Վինդզոր և Մեյդենհեդ միասնական միավորներին՝ արևմուտքում, իսկ հյուսիսում և արևելքում՝ Բաքինհեմփշիր վարչաշրջանին։
Սլաուին մոտակա քաղաքներն են Վինդզորը՝ 4 կիլոմետր հարավ, Մեյդենհեդը՝ 9 կիլոմետր արևմուտք, Աքսբրիջը (մտնում է Մեծ Լոնդոնի կազմի մեջ)՝ 9 կիլոմետր արևելք, և Բիկոնսֆիլդը՝ 11 կիլոմետր հյուսիս։
Միասնական միավոր Սլաուի տարածքում ապրում է 119 067 մարդ՝ 3 660 մարդ./կմ² (2001 թվ.) խտության պայմաններում[2]։.
Եվրոպական ծագում ունեցող բրիտանացիները 69 441 մարդ է, որ կազմում է ողջ բնակչության 58 %։ Համեմատության համար ասենք, որ Անգլիայի տարածքում սպիտակամորթ բրիտանացիները կազմում են միջինը 86 %։ Ասիական ծագում ունեցող բրիտանացիները Սլաուում 33 272 են (27 %ընդդեմ 4,5 %), աֆրիկյան ծագում ունեցողները՝ 6 026 (5 % ընդդեմ 2,3 % Անգլիայում)[3]։.
Միասնական միավոր Սլաուի խորհուրդը կազմված է 41 պատգամավորներից՝ ընտրված 14 շրջաններում։ Վերջին ընտրությունների արդյունքում՝ խորհրդում 21 տեղ պատկանում է լեյբորիստներին[4]։
Սլաուում է գտնվում կենցաղային քիմիայի և դեղերի արտադրող ընկերություններից մեկի՝ «Reckitt Benckiser»-ի գլխավոր գրասենյակը։ Կազմակերպության բաժնետոմսերը մտնում են FTSE 100 ինդեքսի հաշվարկման համակարգի մեջ։
Segro խոշոր ներդրումային ընկերության բաժնտոմսերը մտնում են FTSE 250 ինդեքսի հաշվարկման համակարգի մեջ։
Այստեղ է գտնվում ամերիկյան Amazon.com-ի բրիտանական առևտրային կենտրոնը, որը մեծագույնն է աշխարհում ինտերնետային ապրանքների և ծառայությունների վաճառքի շրջանառությամբ[5]։
Ամերիկյան մթերային ընկերության՝ «Mars»-ի մասնաճյուղը հայտնի է նրանոց, որ հենց այստեղ է 1932 թվականին սկսվել «Mars»-ի ձողիկի արտադրությունը[6]։
«Horlicks» կաթնամթերքի արտադրության գործարանը աշխատում է քաղաքում 1906 թվականից. այժմ ունի գրեթե 70 աշխատակից[7]։
«O2»՝ Բրիտանիայի խոշոր բջջային օպերատորի գլխավոր գրասենյակը[8], «ICI Paints Division» մասնաճյուղը գտնվում են Սլաուում[9]։
Քաղաքից 8 կիլոմետր արևմուտք գտնվում է Հիթրոու խոշորագույն միջազգային օդանավակայանը։
«M4» մայրուղին անցնում է քաղաքի միջոցով և իրար է միանում Ուելսի հարավային շրջանները Լոնդոնին։ Սլաուից 7 կիլոմետր դեպի արևմուտք այն հատում է մայրաքաղաքային «M25» օղակը։ Սլաուից 6 կիլոմետր հյուսիս ճանապարհ է դեպի «M40» ավտոմայրուղի՝ միացնող Լոնդոնը և Բիրմինհեմը։
Սլաուի միջով է անցնում «Great Western Main Line» երկաթգիծը, որ սպասարկվում է «First Great Western» կազմակերպության կողմից։ Քաղաքային կայարանը գտնվում է Ռեդինգ և Պադդինգթոն կայարանների միջև[10]։.
Շինարարության փուլում է գտնվում նոր երկաթգծային ցանցի՝ «Crossrail»-ի կառուցումը։ Այն կապում է Բերքշիրը և Բաքինհեմփշիրը՝ Մեծ Լոնդոնի միջով, Էսսեքս և Կենտ կոմսությունների հետ[11]։
Սլաուի կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը խաղում է Հարավային ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնում[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.