Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Թեմզա[1] (անգլ.՝ Thames [ˈtɛmz], լատին․՝ Thamesis), գետ Մեծ Բրիտանիայի հարավում։ Երկարությունը 334 կմ է[2], ավազանի մակերեսը՝ 15,3 հազ. կմ²[3]։ Ջրի միջին ծախսը, Թիդինգտոն-Քինգստոն ջրաբանական կայանի տվյալներով, կազմում է 78,5 մ³/վրկ.[2]։
Գետի ակունքը գտնվում է Քոթսուոլդ Հիլզում՝ ծովի մակերևույթից 108,5 մետր բարձրության վրա[4]։ Թեմզան հոսում է Մեծ Լոնդոնի տարածքով, թափվում Հյուսիսային ծովը՝ առաջացնելով էստուար։ Նրա լայնությունը Լոնդոնի շրջագծում 200—250 մետր է, էստուարի սկզբնամասում՝ Լոնդոնի արևելյան արվարձանի մերձակայքում՝ ավելի քան 650 մետր, գետաբերանի մերձակայքում՝ մինչև 16 կիլոմետր։ Գետի սնուցումը հիմնականում արձրևային է։
Թեմզան նավարկելի է. ոչ մեծ բարկասները հասնում են մինչև Լեչլեյդ քաղաքի նավահանգիստ, որն ընկած է գետաբերանից մոտավորապես 310 կիլոմետր հեռավորության վրա։ Լոնդոն են հասնում մինչև 800 տոննա ջրատարողությամբ նավերը, իսկ օվկիանոսային նավերը հասնում են Թիլբերի։ Լոնդոնից բացի՝ Թեմզայի ափերին են ընկած նաև Օքսֆորդ, Ռեդինգ քաղաքները և այլ բնակավայրեր։ Գետի վրա ամեն տարի կանոնավոր կերպով կազմակերպվում է թագավորական Հենլի ռեգատան՝ առագաստանավային մրցաշարը, ինչպես նաև Օքսֆորդի ու Քեմբրիջի համալսարանների ուսանողների թիավարության մրցումները:։
Հին ջրանցքներով Թեմզան կապված է Բրիսթոլի ծովածոցի, Իռլանդական ծովի, երկրի կենտրոնական մասի արդյունաբերական շրջանների հետ։
Թեմզան երկարությամբ առաջիննն է Անգլիայի և երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի գետերի մեջ (զիջում է միայն Սևերնին)։
Հետազոտողների մի մասը գտնում է, որ անվանման հիմքում ընկած է կելտական Tam «լայնացող» բառը, այսինքն՝ մի գետ, որը լայնանում է՝ առաջացնելով կոնաձև ընդարձակ էստուարիա։ Ոմանք էլ ենթադրում են, որ անվանման հիմքում ընկած է հնդեվրոպական Ta «հոսել» հիմքը։
Հռոմեական աղբյուրներում հիշատակվում է Tamesis և Tamesa ձևերով[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.