1990 թվականի ԱՄՆ գեղարվեստական ֆիլմ From Wikipedia, the free encyclopedia
«Սիրունիկը» (անգլ.՝ Pretty Woman, ԱՄՆ, 1990), գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված սիրային պատմության ժանրում։
Ֆինանսային մագնատ Էդվարդ Լուիսը, մոլորվելով գիշերային քաղաքում, կանգնում է փողոցային մարմնավաճառ Վիվիանի մոտ, որպեսզի նա ցույց տա ճանապարհը։ Աղջիկը դուր է գալիս Էդվարդին, և նա հրավիրում է աղջկան հյուրանոցի իր համար։ Առավոտյան տեղեկանում է, որ շատ կարևոր գործարք կնքելիս պետք է գնա ուղեկցորդուհու հետ և լրացուցիչ հոնորարի դիմաց առաջարկում է աղջկան մնալ իր բնակարաններում ևս վեց օր։
Վիվիանն ամեն ինչ հանդուրժում է հանուն իր ընտրյալի, որն արդեն վաղուց դադարել է «հաճախորդ» լինելուց։
Այս ամենին զուգահեռ՝ զարգանում է սյուժետային երկրորդ գիծը. Էդվարդն աշխատում է մեծ պայմանագրի վրա՝ մեծ նավաշինարարական ընկերության առքով ու վերավաճառքով։ Ինչպես բացատրում է Վիվիանը իրեն հասկանալի լեզվով, «դա նման է մեքենա գնելուն և մասերով վաճառելուն»։
Թռուցիկ ծանոթությունը ստիպում է Էդվարդին վերաիմաստավորել կենսական արժեքները։ Վիվիանն էլ չի ուզում ուղղակի լինել միլիարդատիրոջ հովանավորյալը. նա երազում է «սպիտակ ձիով ասպետի» մասին, որը կգա և կտանի իրեն իր նախկին կյանքից։
«Սիրունիկի» քասթինգը բավական երկար էր։ Էդվարդ Լուիսի դերում ի սկզբանե Հարի Մարշալը դիտարկում էր Քրիստոֆեր Ռիվին, բայց վերջինս մերժեց։ Դիտարկվում էր նաև Ալ Պաչինոն, բայց մի քանի փորձից հետո նա հրաժարվեց[14][15]։ Ռիչարդ Գիրը համաձայնեց միանգամից։ Ի սկզբանե նա փորձում էր իր հերոսին կերտել ավելի ակտիվ, բայց Հարի Մարշալը նրան մի կողմ տարավ և ասաց. «Ո՛չ, ո՛չ, Ռիչա՛րդ։ Այս ֆիլմում ակտիվ պետք է լինի միայն մեկ կերպար։ Գուշակիր՝ ինչ դեր է քեզ բաժին ընկել»[14]
Վիվիենի դերում ի սկզբանե չէր դիտարկվում Ջուլիա Ռոբերթսը, ավելին, Disney ընկերությունը դեմ էր նրա թեկնածությանը։ Հարի Մարշալը պլանավորում էր, որ դերը կհասնի Կարեն Ալլենին։ Այն բանից հետո, երբ նա հրաժարվեց, ռեժիսորը դերի համար հրավիրեց բազմաթիվ հայտնի դերասանուհիների։ Դերից հրաժարվեցին Մեգ Ռայանը, Սառա Ջեսիկա Փարքերը, Մերի Սթինբերգենը, Միշել Պֆայֆերը, Վալերիա Գոլինոն, Ջենիֆեր Ջեյսոն Լին և այլք։
Դերիլ Հաննան իր մերժումը հիմնավորում էր նրանով, որ իր կարծիքով ֆիլմը սեքսուալ բնույթի էր և ստորացնում էր կանանց[16]։
Հրաժարվեց նաև Մոլլի Ռինգուոլդը, որին դուր չեկավ մարմնավաճառի դերը։ Ճիշտ է, որոշ հարցազրույցներում նա նշել է, որ շատ է ափսոսում, որ այն ժամանակ մերժել է այդ դերը։ Վայնոնա Ռայդերը և Ջենիֆեր Քոննելին չստացան դերը, քանի որ ռեժիսորը նրան շատ երիտասարդ էր համարում[17]։
Երբ մնացած բոլոր դերասանուհիները հրաժարվեցին դերից, Վիվիենի դերը ստացավ 23-ամյա Ջուլիա Ռոբերթսը, որն այն ժամանակ դեռ հայտնի չէր լայն հասարակությանը։ Այս դերը նրան աստղ դարձրեց։
Ֆիլմի կարևորագույն՝ հերոսների թատրոն այցելելու դրվագում հնչում են Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայից հատվածներ։ Հենց այս օպերայի ընտրությունը պատահական չէ. գոյություն ունի կապ ֆիլմի և օպերայի սյուժետների միջև։ Վերդիի օպերայի (որն ըստ էության Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» վեպի վերապատմումն է) գլխավոր հերոսուհին փարիզյան կուրտիզանուհի Վիոլետտա Վալերին է։ Նմանօրինակ, ինչպես օպերայում, ֆիլմում մարմնավաճառ Վիվիենի կյանքը փոխվում է այլ դասակարգից տղամարդու հետ ծանոթությունից հետո[18]։
Մեկ այլ տեսարանում (որտեղ գլխավոր հերոսները պառկած են այգու խոտերին) հնչում է Ուիլյամ Շեքսպիրի սոնետներից հատված՝ «նրա աչքերը՝ նման աստղերի». Էդվարդը գրքից կարդում է Վիվիենի համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.