![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/Flag_of_Syrian_Kurdistan.svg/langhy-640px-Flag_of_Syrian_Kurdistan.svg.png&w=640&q=50)
Սիրիական Քուրդիստան
From Wikipedia, the free encyclopedia
Սիրիական Քուրդիստան (քրդ․՝ Kurdistana Sûriyê), Սիրիայի քրդերով բնակեցված հյուսիսային և հյուսիս–արևելյան շրջանների ընդհանուր անվանում[1]։ Քրդական աղբյուրներում օգտագործվում է հիմնականում Արևմտյան Քուրդիստան (քրդ․՝ Rojavayê Kurdistanê) անվանումը, որը, պարզ է, քրդերի երազած միասնական հայրենիքի հարավ–արևմտյան մասն է կազմում։ 2012 թվականի ամռանից տարածաշրջանը հիմնականում ղեկավարվում է Գերագույն քրդական խորհրդի, ինչպես նաև վերջինիս հետ կապված զինված խմբերի կողմից։ Նշանակալիցն այն է, որ Բաշար ալ–Ասադի ղեկավարության տակ են մնացել միայն Հասեքեի և Էլ-Քամիշլիի որոշ շրջաններ[2]։ Իր կողմից Սիրիական ազգային խորհուրդը ժխտում է այդպիսի հասկացողության իրողությունը, ինչպիսին Սիրիական Քուրդիստանն է։ ՍԱԽ–ն ընդունում է միայն այն փաստը, որ Սիրիայում գոյություն ունեն շրջաններ, որոնք բնակեցված են քրդերի կողմից, այն էլ ոչ 100 %–ով[3]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/Flag_of_Syrian_Kurdistan.svg/320px-Flag_of_Syrian_Kurdistan.svg.png)