Սին (քաղաք)
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Սին (խորվ.՝ Sinj [sîːɲ], իտալ.՝ Signo, Sign, Signa, գերմ.՝ Zein), քաղաք Խորվաթիայի հարավային մասում։ Բնակչությունը կազմում է 11478 մարդ (2011)[1]:
Քաղաք | ||
---|---|---|
Սին | ||
խորվ.՝ Sinj | ||
Երկիր | Խորվաթիա | |
Ժուպանություն | Սպլիտ-Դալմացիայի ժուպանություն | |
Համայնք | Սպլիտսկո Դալմատինսկա | |
Ղեկավար | Նիկոլա Տոմաշևիչ | |
Հիմնադրված է | 1524 թ. | |
Մակերես | 181 կմ² | |
ԲԾՄ | 326 մ | |
Բնակչություն | 11478 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Փոստային դասիչ | 21230 | |
Ավտոմոբիլային կոդ | ST | |
Պաշտոնական կայք | sinj.hr | |
| ||
Սինը գտնվում է լեռնոտ տարածաշրջանում՝ Դալմաթիայի հյուսիսային ափին։ Ամենամոտ քաղաքներն են Սպլիտը, (25 կմ հարավ) և Կնինը (65 կմ հյուսիս-արևմուտք)։ 10 կմ դեպի հյուսիս-արևելք անցնում է Բոսնիա և Հերցեգովինայի սահմանը։ Սինի միջոցով անցնում է կարևոր խճուղի՝ Սպլիտ-Սին-Կնին-Կարլովաց, որը կենտրոնական մասի երկրները միացնում է Ադրիատիկ ծովին։
Քաղաքից 5 կմ հեռավորության վրա հոսում է Ցետինա գետը։ Սինը խոշորագույն քաղաք է, հայտնի է նաև Սինսկո Դաշտ կամ Ցետինսկա Կրայինա։ Հովիտը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, որոնցից առավել բարձր է Դինարան՝ լեռնաշղթա Սինայի հյուսիս-արևելքում, որով անցնում է Բոսնիայի սահմանը։
Քաղաքի շրջակայքում պահպանվել են մի քանի հռոմեական ամրոցների մնացորդներ։ Առաջին անգամ Սին անունով քաղաքը հիշատակվել է 1402 թվականին։ 1530 թվականին Սին քաղաքում ամրոց է կառուցվել։ 18-րդ դարում այն ձեռք է բերել ճանաչում և դարձել ուխտագնացության կենտրոն։ Ուխտավորները այցելում են Սինայի Տիրամայր եկեղեցի, որտեղ պահպանվում է «Սև Աստվածածին» սրբապատկերը, որը 15-րդ դարում բերվել է Հռոմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.