From Wikipedia, the free encyclopedia
Սիմփսոնները (անգլ.՝ The Simpsons), ամերիկյան անիմացիոն սիթքոմ, ստեղծված Մեթ Գրեյննինգի կողմից։ Այն մի ընտանիքի օրինակով պատկերված ամերիկյան կենսակերպի պարոդիա է։ Մուլտֆիմի գործողությունները տեղի են ունենում Սպրինգֆիլդ մտացածին քաղաքում։
Այն թողարկել է «Gracie Films» ստուդիան և առաջին անգամ ցուցադրվել է 1989 թվականին։
Սիմփսոնները 25 եթերաշրջանում ունեցել են 532 սերիա։
Ամերիկյան հորինված քաղաք է, որտեղ տեղի են ունենում մուլտֆիլմի գործողությունները։ Այն փոքր-ինչ հեռու է Շելբիվիլից՝ նահանգի կենտրոնից։ Անունն ընտրելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ում շատ են այդ անունով քաղաքները։ Քաղաքը հիմնադրվել է 1796 թվականին, ունի 40 000 բնակչություն։
Ցուցադրությունների ամբողջ պատմության ընթացքում նվիրյալները բազում անգամներ փորձում են պարզել այդ քաղաքի գտնվելու վայրը՝ հիմք ընդունելով նրա բնութագիրը, աշխարհագրական տվյալները, եղանակային պայմանները և այլ ուղեցույցներ։ Սակայն, ամեն անգամ պարզվում է, որ դրանք որոշակի տեղի հետ ամբողջովին չեն համապատասխանում։ Տարբեր սերիաներում քաղաքը կարող էր լիներ լեռներով, հարթավայրերով կամ անապատով շրջապատված, կամ լիներ օվկիանոսի ափին՝ կախված թե ինչ է պահանջվում տվյալ սերիայում։
Որոշ սերիաներում հեղինակներն ակնարկներ են անում Սփրինգֆիլդ քաղաքի գտնվելու տեղի մասին։ Օրինակ՝ սերիաներից մեկում քաղաքի շրջագծում զինագործարան կա, որը կարելի է կապել իրականում գոյություն ունեցող նշանավոր Սփրինգֆիլդի զինագործարանի (Springfield аrmory) հետ։
Այն, որ քաղաքի տեղը նույնպես հորինված է, հաստատվում է 2007 թվականին թողարկված լիամետրաժ The Simpsons Movie-ից, երբ, Նեդ Ֆլանդերսը լեռան գագաթին կանգնած և Բարթ Սիմփսոնին քաղաքի շրջակայքը ցույց տալով ասում է. «Նայիր, սրանք Սփրինգֆիլդի սահմանակից նահանգներն են՝ Օհայոն, Նևադան, Մենը և Քենտուքին»։ Այստեղ հումորն այն է, որ նշվածներից սահմանակից են միայն Օհայո և Քենտուքի նահանգները, այն դեպքում, երբ Մենը գտնվում է ԱՄՆ ծայր հյուսիս-արևելքում, իսկ Նևադան՝ արևմուտքում։
Սերիալում կատակով են ներկայացվում ամերիկյան իրականության դրսևորումները։
Չնայած նրան, որ հենց այս ընկերությանն են պատկանում սերիալի վրա տարածվող իրավունքները, 20th Century Fox-ը «Սիմփսոններում» միշտ հիշատակվում է հեգնական և ծաղրական ենթատեքստում։ Նշվում է, օրինակ, թե ապագայում Fox-ը դառնալու է պոռնոկանալ, ընդ որում այնքան աստիճանաբար, որ Մարջը դա նույնիսկ չի նկատելու, սերիալի հերոսներն անընդհատ հայտարարում են, որ Fox-ը ցածրաճաշակ և ցածրորակ հեռուստածրագրերի նմուշ է։ Մի քանի սերիաներում հեռուստաընկերության ղեկավարությունը պատկերված է որպես ոչ կոմպետենտ բյուրոկրատների հավաքածու։
Ասվում է, թե ԱՄՆ դրոշի վրա սպիտակ աստղեր են շարել այն պատճառով, որ այն ժամանակ ավելի գեղեցիկ բան մտքներով չի անցել։ Սիմփսոն պապիկը պատմում է, որ ԱՄՆ ներգաղթելուց հետո սկզբում ապրել է Ազատության արձանի ներսում այնքան ժամանակ, մինչև որ այն աղբով կլցվեր։
Սյուժեներում հաճախ են հանդիպում իրական անձնավորություններ, ընդ որում նրանցից շատերը հնչյունավորում են իրենք իրենց։ Որպես կանոն, նրանք ներկայացվում են ծաղրական կերպարով։ Այսպես, նշանավոր տենոր Պլասիդո Դոմինգոն Հոմերին աղերսում է գնահատել իր վոկալ գյուտերը և ստանում է ստորացուցիչ պատասխան։
Մի դրվագում Հոմերը ծեծում է Ջորջ Բուշին, իսկ մի այլ դրվագում Բիլ Քլինթոնը Մարջին ինտիմ հանդիպում է առաջարկում։
«Երկու վատ հարևան» դրվագում կարելի է տեսնել Միխայիլ Գորբաչովին, իսկ Բորիս Ելցինը հարբեցվածության սանդղակում նշվում է որպես ամենավերջին աստիճան։ Սերիաներից մեկում հանդես է գալիս «ուկրաինացի գանգստեր Վիկտորը», ով նմանեցված է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Այս Վիկտորն աշխատում է Կիևի կենտրոնում, շրջում է զինված թիկնապահներով, ունի իրեն ինտերնետից օգտվել սովորեցնող օգնական։
Սիմփսոնների ընտանիքը | |
Հոմեր Ջեյ Սիմփսոն | Homer Jay Simpson՝ Սիմփսոնների ընտանիքի հայրն է, աշխատում է Սփրինգֆիլդի ատոմակայանի անվտանգության ծառայությունում։ |
Մարջ (Մարջորի) Սիմփսոն | Marjorie «Marge» Simpson՝ Հոմերի կինն է, օրիորդական ազգանունը՝ Բուվյե (Ժակլին Քենեդիի ազգանունն է)։ |
Բարթ (Բարթոլոմյու Ջո-Ջո) Սիմփսոն | Bartholomew Jo-Jo «Bart» Simpson՝ Հոմերի և Մարջի տասը տարեկան որդին է, սիրում է կոմիքսներ և սքեյթ։ |
Լիզա Մերի Սիմփսոն | Lisa Marie Simpson՝ Բարթի ութ տարեկան քույրն է, օժտված է շատ բարձր ինտելեկտով՝ 159-ի հավասար IQ գործակցով։ |
Մեգի (Մարգրեթ) Սիմփսոն | Margaret «Maggie» Simpson՝ Հոմերի և Մարջի մեկ տարեկան դուստրը։ |
Ֆլանդերսների ընտանիքն ապրում է Սիմփսոնների հարևանությամբ։
Շատ առիթներով «Սիմփսոնները» դարձել են քննարկումների առարկա։
Որոշ ծնողներ և պահպանողական հայացքներով մարդիկ այն կարծիքի են, որ Բարթը վատ օրինակ է ծառայում երեխաների համար, քանի որ իր չարաճճիությունների և չլսելու համար շատ դեպքերում չի պատժվում։
ԱՄՆ որոշ շրջանների դպրոցներում արգելվեցին Բարթի նկարով և «Underachiever ('And proud of it, man!')» (Անհասկացող եմ և հպարտանում եմ դրանով) գրությունով շապիկները։ Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում դրանց մեծ պահանջարկի շնորհիվ առաջին 14 ամիսների վաճառքից ստեղծողներին բրեցին ավելի քան 2 միլիարդ դոլլար եկամուտ։
Շապիկի վրայի գրությունը քննադատության է արժանանում նաև բուն սերիալում։ Այսպես, «Bart Gets an F», սերիայում Բարթին ցանկանում են չորրորդ դասարանում երկրորդ տարին թողնեն և հոգեբանը «մեջբերում» է այն. «Նա անհասկացող է... և դրանով հպարտանում է»։
Սերիալի մասին քննադատական խոսքեր են հնչել նաև Բուշերի ընտանիքի կողմից՝
1990 թվականի սեպտեմբերին «People» հանդեսին տված հարցազրույցում Բարբարա Բուշը հայտարարեց, որ «Սիմփսոններն» իր տեսած ամենամեծ հիմարությունն է։ Վեց տարի անց «Two Bad Neighbors» դրվագում ցույց տվեցին Սփրինգֆիլդ տեղափոխված, սակայն այնտեղից Բարթի և Հոմերի հետ թշնամանալ սկսելուց հետո արագ հեռացած Ջորջ և Բարբարա Բուշերին։
1992 թվականի հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ ավագ Ջորջ Բուշը նույնպես խոսեց «Սիմփսոնների» մասին, ասելով. «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը ամերիկյան ընտանիքն ամրապնդելու համար, ամերիկյան ընտանիքներն ավելի շատ Ուոլթոններին նմանեցնելու և շատ ավելի պակաս՝ Սիմփսոններին նմանեցնելու համար»։ Սերիալի երեք օր անց մի կարճ հոլովակում հեղինակները դրան տվեցին երգիծական պատասխան Բարթի շուրթերով. «Հեյ, մենք նման ենք Ուոլթոններին։ Մենք նույնպես աղոթում ենք Դեպրեսիայի ավարտի համար»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.