Սիլվի Վարդան
ֆրանսիացի երգչուհի / From Wikipedia, the free encyclopedia
Սիլվի Վարդան (ֆր.՝ Sylvie Vartan օգոստոսի 15, 1944(1944-08-15)[1][2][3], Իսկրեց, Բուլղարիա), հայկական արմատներով ֆրանսիացի նշանավոր երգչուհի և դերասանուհի։ Նրա ելույթները ուղեկցվում էին բարդ խորեոգրաֆիկ ներկայացումներով, ֆրանսիական և իտալական հեռուստատեսությունները շատ հաճախ էին ցուցադրում նրա ներկայացումների տեսագրությունները։ 1960-ականներին և 1970-ականների կեսերին՝ նրա ամենամյա շոուների ժամանակ, ամուսնու՝ Ջոնի Հալիդեյի հետ Փարիզի Օլիմպիա և Կոնգրես դահլիճները լեփ լեցուն էին։ 2004 թվականին, երկարատև ընդմիջումից հետո նա սկսեց ձայնագրել և ելույթներ ունենալ Ֆրանկոֆոն երկրներում[5]։
Արագ փաստեր Սիլվի Վարդան, Բնօրինակ անուն ...
Սիլվի Վարդան | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Silvi Zhorzh Vartan (traduit du bulgare) և հունգ.՝ Szilvia Zsorzs Vartan |
Ի ծնե անուն | բուլղար․՝ Силви Жорж Вартан, ֆր.՝ Sylvie George Vartan և հունգ.՝ Szilvi Zsorzs Vartan |
Ծնվել է | օգոստոսի 15, 1944(1944-08-15)[1][2][3] (79 տարեկան) Իսկրեց, Բուլղարիա |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և կինոդերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony Music, RCA Records, Columbia Records, Philips Records, Մերկուրի Ռեքորդս և Ricordi International? |
Ամուսին | Tony Scotti? |
Պարգևներ | |
Կայք | sylvie-vartan.com |
Sylvie Vartan Վիքիպահեստում |
Փակել