Սթոքտոն (Կալիֆոռնիա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սթոքտոն (անգլ.՝ Stockton), քաղաք ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում. Սան Խոակին շրջանի վարչական կենտրոնը։ Ընկած է Սան Խոակին գետի ափին, Կենտրոնական հովտում (Central Valley)[2]: Նահանգի խոշոր բնակավայրերից մեկն է. 2009 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 290.409[3], տասը տարի անց հասել 312.697-ի (այդ ցուցանիշով Սթոքտոնը Կալիֆոռնիայում գրավում է 13-րդ, ԱՄՆ-ում՝ 62-րդ տեղը)։ 1999[4], 2004[5] , 2015 և 2017 թվականներին Սթոքտոնին է շնորհվել «Համաամերիկյան քաղաք» տիտղոսը։ Sunset ամսագրի վարկածով Սթոքտոնը 2002 թվականին ճանաչվել է Best Tree City ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում[6] (դրանից երկու տարի առաջ էլ ճանաչվել էր "Best of the West Food Fest"):
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սթոքտոն | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Սան Խոակին շրջան | ||
Հիմնադրված է | 1849 թ. | ||
Մակերես | 167,701799 կմ², 167,708086 կմ² | ||
ԲԾՄ | 13 ֆուտ | ||
Բնակչություն | ▲320 804 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | PDT? | ||
Հեռախոսային կոդ | 209 | ||
Պաշտոնական կայք | stocktongov.com(անգլ.) | ||
| |||
2012 թվականին քաղաքային իշխանությունը հայտնվել է խոշոր սկանդալի կենտրոնում, քանի որ սնանկության եզրին հայտնվելու պատճառով հարկադրված էր դադարեցնել վճարումները[7]։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով 2019 թվականին փորձ է արվել քաղաքում սահմանելու աշխատավարձերի համատարած հիմնային (բազային) չափ[8]։
2013 թվականին Սթոքտոնում մեկնարկել է քաղաքի կապիտալ բարեկարգման հնգամյա պլանի իրագործումը (մոտավորապես մեկ միլիարդ դոլար գումարի սահմաններում)[9][10]։
Քաղաքը հաճախ է դարձել գեղարվեստական ու փաստավավերագրական ֆիլմերի նկարահանման վայր[11][12][13]։ Գեղարվեստականներից հիշատակման են արժանի հատկապես 2010 թվականին նկարահանված BroadCasting Sunshine: Am in the Am[14], * Psychopomp (2020)[15], All the King's Men («Արքայի ամբողջ շքախումբը», 1949)[16]։
Բնակավայրը 1849 թվականին հիմնադրել է Չարլզ Մարիա Ուեբերը և կոչել ԱՄՆ ռազմածովային նավատորմի բարձրաստիճան սպա, քաղաքական գործիչ Ռոբերտ Ֆ. Սթոքտոնի անունով[17]։ Դա կալիֆոռնիական առաջին քաղաքն է, որին իսպանական կամ հնդացիական անվանում չի տրվել։
Սթոքտոնում կա քաղաքային, նահանգային և համազգային նշանակության 49 պատմամշակութային հուշարձան։ Քաղաքի նավահանգիստը կառուցվել է կալիֆոռնիական «ոսկու տենդի» ժամանակներում՝ ապահովելով մատչելի հաղորդակցություն հարավում գտնվող ոսկու հանքերի և մերձակա բնակավայրերի միջև։ Սան Խոակին գետի վրա գտնվող նավահանգիստն ունի 4,200 acres (17 կմ2) տրանսպորտային կենտրոն[18], որտեղ միաժամանակ կարող են խարսխվել մինչև 900 ոտնաչափ երկարությամբ 17 նավ[19], ունի նաև ընդարձակ երկաթուղային կառամատույցներ, պահեստարաններ, նավանորոգարաններ և անհրաժեշտ այլ հարմարություններ[20][21][22]։
Սթոքտոնում գործող University of the Pacific (UOP) համալսարանը, որ հիմնադրվել է 1851 թվականին, համարվում է կալիֆոռնիական ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Սթոքտոնյան բազմաթիվ թանգարաններից հիշարժան է հատկապես 1931 թվականին Հաղթանակի զբոսայգում բացված Հեգգին երկրագիտական-գեղարվեստական թանգարանը[23], որտեղ ներկայացված են պատմական և գեղարվեստական բարձրարժեք բազմաթիվ ցուցանմուշներ։
Սթոքտոն, Կալիֆոռնիա (1981–2010 normals,[Ն 1] extremes 1948–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 75 (24) |
79 (26) |
87 (31) |
100 (38) |
107 (42) |
111 (44) |
115 (46) |
112 (44) |
110 (43) |
101 (38) |
85 (29) |
73 (23) |
115 (46) |
Միջին բարձր °F (°C) | 53.9 (12.2) |
60.7 (15.9) |
66.3 (19.1) |
72.6 (22.6) |
81.1 (27.3) |
88.1 (31.2) |
93.4 (34.1) |
92.2 (33.4) |
87.9 (31.1) |
77.9 (25.5) |
64.1 (17.8) |
53.9 (12.2) |
74.4 (23.6) |
Միջին ցածր °F (°C) | 37.7 (3.2) |
40.2 (4.6) |
42.8 (6) |
45.9 (7.7) |
51.6 (10.9) |
56.8 (13.8) |
60.0 (15.6) |
59.2 (15.1) |
56.5 (13.6) |
49.7 (9.8) |
41.9 (5.5) |
37.2 (2.9) |
48.3 (9.1) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 16 (−9) |
22 (−6) |
27 (−3) |
32 (0) |
36 (2) |
45 (7) |
49 (9) |
47 (8) |
42 (6) |
33 (1) |
25 (−4) |
17 (−8) |
16 (−9) |
Տեղումներ դյույմ (մմ) | 2.74 (69.6) |
2.54 (64.5) |
2.16 (54.9) |
0.98 (24.9) |
0.53 (13.5) |
0.08 (2) |
trace | 0.01 (0.3) |
0.29 (7.4) |
0.82 (20.8) |
1.69 (42.9) |
2.22 (56.4) |
14.06 (357.1) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 9.5 | 9.2 | 8.9 | 5.0 | 2.7 | 1.0 | 0.2 | 0.2 | 1.1 | 3.3 | 6.8 | 9.0 | 56.9 |
աղբյուր: NOAA[24][25] |
Սթոքտոնը համարվում է ամենավտանգավոր քաղաքներից մեկը, որտեղ չափազանց բարձր է հանցավորության մակարդակը և հատկապես դաժան սպանությունների թիվը[26][27][28][28][29]։ 2012 թվականին այստեղ 100 հազար բնակչի հաշվով արձանագրվել է 1.417 ծանր հանցագործություն, այդ թվում՝ 71 սպանություն (ԱՄՆ-ում վերջինիս միջին ցուցանիշը եղել է 4,7)։
Լայն արձագանք է ստացել հատկապես 1989 թվականի հունվարի 17-ին տեղի ունեցած «Քլիվլենդյան կոտորածը», երբ մտավոր շեղումներ ունեցող Փեթրիք Փըրդին «Քլիվլենդ» տարրական դպրոցի խաղահրապարակում ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանեց վիետնամցի ու կամբոջացի փախստականների հինգ, վիրավորեց 29 երեխաների և ուսուցչուհուն[30]։
Ոստիկանությունը, քաղաքային իշխանությունները ուշադրության կենտրոնում են պահում հիմնախնդիրը և միջոցներ են ձեռնարկում հանցավորության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ[31][32]։
Սթոքտոնը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[33].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.