Սթիվեն Ջերարդ
From Wikipedia, the free encyclopedia
Սթիվեն Ջորջ Ջերարդ (անգլ.՝ Steven George Gerrard, մայիսի 30, 1980(1980-05-30)[2][3][4][…], Whiston, Նոուսլի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ «Լիվերպուլ» ակումբի ավագ։ Ջերարդը համարվում է ժամանակակից ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Հիմնականում հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում, ինչպես նաև ձախ կիսապաշտպանի դիրքում։
Սթիվեն Ջերարդ անգլ.՝ Steven Gerrard | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Steven George Gerrard | ||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 30, 1980 (44 տարեկան) | ||
Ծննդավայր | Ուիսթոն, | ||
Հասակ | 183 մ. | ||
Քաշ | 83 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան Ներկա Պահին մարզիչ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռեյնջերս | ||
Պատանեկան կարիերա | |||
1989-1997 | Լիվերպուլ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1997-2015 | Լիվերպուլ | 387 (84) | |
Ազգային հավաքական | |||
2000 - 2014 | Անգլիա | 114 (21) | |
Մարզչական կարիերա | |||
Ռեյնջերս ՖԱ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
8 տարեկանից հաճախել է Լիվերպուլի մարզադպրոց։ 1998 թվականին իր նորամուտն է նշել ակումբի հիմնական կազմում, իսկ 2000 թվականին դարձել է ակումբի հիմնական կազմի անդամ։ 2003 թվականին Սամի Հյույուպիդայից ստացել է ավագի թևկապը։ Էնֆիլդում իր ողջ կարիերայի ընթացքում 2 անգամ հաղթել է Անգլիայի գավաթը, 3 անգամ Ֆուտբոլային լիգայի գավաթը, 2 անգամ Անգլիայի սուպերգավաթը, 2 անգամ Եվրոպայի սուպերգավաթը և 1-ական անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան և ՈւԵՖԱ-ի գավաթը։
Ջերարդը, ով իր ամբողջ կարիերան անց է կացրել «Էնֆիլդում», առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1998 թվականին և ամրապնդվել է թիմի հիմնական կազմում 2000-01 մրցաշրջանում։ 2003-ին նա դարձել է թիմի ավագը՝ փոխարինելով Սաամի Հյուպիային։ Ջերարդի նվաճած մրցանակների թվոմ են երկու Անգլիայի գավաթները, երկու Ֆուտբոլային լիգայի գավաթները և հաղթանակը Չեմպիոնների Լիգայում 2005-ին։ 2005 թվականին Ջերարդը երրորդն էր «Ոսկե գնդակ» մրցանակի համար քվեարկությունում։
Ջերարդը հավաքականի կազմում դեբյուտը նշել է 2000 թվականին։ 4 նագամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և 3 անգամ աշխարհի առաջնությանը։ 2006 թվականի ԱԱ-ին Սթիվենը 2 գոլով դարձավ թիմի ռմբարկուն։ 2010 թվականի ԱԱ-ի ժամանակ, երբ Ռիո Ֆրեդինանդը վնասվածք էր ստացել առաջին անգամ ստացավ հավաքականի ավագի թևկապը[5]։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության սկսելուց որոշ ժամանակ անց, Ջերարդը դարձավ հավաքականի ավագը[6], իսկ առաջնության ավարտից հետո դարձավ խորհրդանշական հավաքականի անդամ[7]։
Վերջին՝ «100 խաղացողներ, ովքեր ցնցել են ոստիկաններին» ցուցակում Սթիվենը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Կեննի Դալգլիշին[8], համաձայն Լիվերպուլի բոլոր երկրպագուների կարծիքի։ Զինեդին Զիդանը 2009 թվականին նրան անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ[9]։ 2005 թվականին Սթիվենը ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ և Ոսկե Գնդակի համար պայքարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Նաև Ջերարդը 7 անգամ ՊՖԱ-ի վարկածով մտել է տարվա խորհրդանշական հավաքականի մեջ, 3 անգամ ՈւԵՖԱ-ի խորհրդանշական հավաքականի և 1 անգամ FIFPro-ի խորհրդանշական կազմի մեջ։ 2010 թվականին, The Guardian ամսագիրը նրան ներառել է աշխարհի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականի մեջ[10]։
Սթիվեն Ջերարդը 2015 թվականի փետրվարի 17-ի տվյալներով համարվում է աշխարհում միակ ֆուտբոլիստը, ով 4 առաջնությունների եզրափակիչներում գոլ է խփել. Չեմպիոնների Լիգայում՝ 2005-ին, ՈւԵՖԱ-ի գավաթում՝ 2001-ին, Անգլիայի գավաթում 2006-ին և Ֆուտբոլային լիգայի գավաթում՝ 2003 թվականին։