Լիվերպուլ ՖԱ
From Wikipedia, the free encyclopedia
Լիվերպուլ (անգլ.՝ Liverpool Football Club; արտասանություն։ [ˈlɪvəpuːl]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Լիվերպուլ քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 1892 թվականին և ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։ Անգլիայում ակումբը տիտղոսների թվով երկրորդն է՝ Պրեմիեր Լիգայի 19 տիտղոս, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի՝ 7 և Ֆուտբոլային լիգայի գավաթում 8 ռեկորդային հաղթանակ։ «Լիվերպուլը» միակ անգլիական ակումբն է, որը նվաճել է ամենաշատ թվով եվրոպական տիտղոսներ. «կարմիրները» հաղթել են 6 Եվրոպական Գավաթ (վերջինը 2019 թվականին), 3 ՈՒԵՖԱ Գավաթ և 3 ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթ։ «Լիվերպուլը» հիմնադրվել է 1892 թվականին և հաջորդ տարի արդեն խաղացել Ֆուտբոլի Լիգայում։ Իր կազմավորման օրից ի վեր ակումբը խաղում է «Էնֆիլդում»։ Ամենահաջողված ժամանակահատվածը Լիվերպուլի պատմության մեջ եղել է 1970-ական և 1980-ական թվականները, երբ Բիլ Շենքլին և Բոբ Փեյսլին ակումբին բերեցին լիգայի 11 տիտղոս և եվրոպական 7 հաղթանակ։ Ակումբը մրցակցում է իր հարևանների՝ «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ 1964 թվականից ի վեր թիմը տանը խաղացել է ամբողջովին կարմիր համազգեստով, երբ նրա ղեկավար Բիլ Շենքլին փոխեց այն՝ դարձնելով կարմիր շապիկ և սպիտակ շորտեր. դա հակառակորդին վախեցնելու փորձ էր։ Թիմի հիմնն է «Դու երբեք միայնակ չես քայլի»։
Լիվերպուլ | ||||
Ամբողջական անուն | Liverpool Football Club | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | The Reds (Կարմիրներ) | |||
Հիմնադրում | հունիսի 3, 1892 | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |||
Մարզադաշտ | Էնֆիլդ | |||
Տարողունակություն | 53,394 | |||
Նախագահ | Թոմ Վերներ | |||
Մարզիչ | Յուրգեն Կլոպ | |||
Կայք | ||||
Լիգա | Պրեմիեր Լիգա | |||
2023-24 | 3-րդ | |||
|