From Wikipedia, the free encyclopedia
Սթիվեն Դևիս (անգլ.՝ Steven Davis, հունվարի 1, 1985[1][2][3], Ballymena), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում։ Անցկացրած խաղերի քանակով (140) Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի և բրիտանական բոլոր հավաքականների ռեկորդակիր։
Սթիվեն Դևիս անգլ.՝ Steven Davis | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 1, 1985[1][2][3] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Ballymena | ||
Հասակ | 170 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դևիսը 2008 թվականի հունվարին վարձակալության իրավունքով միացել է Գլազգո քաղաքի «Ռեյնջերս» ակումբին[4][5]։ Մինչ այդ հանդես է եկել անգլիական «Աստոն վիլլայում» և «Ֆուլհեմում»։ Իր վարձակալության ընթացքում Դևիսը մասնակցել է 26 հանդիպման և խփել մեկ գոլ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում «Վերդերի» դարպասը։ Խաղացել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչում, որը 0:2 հաշվով պարտվել է «Զենիթին»։
Դևիսը լիարժեք գործարք է ձևակերպել «Ռեյնջերսի» հետ[6], և «Այբրոկսում» առաջին ամբողջական մրցաշրջանը անցել է արդյունավետ։ Թիմակիցները նրան ճանաչել են տարվա լավագույն ֆուտբոլիստ։
2012 թվականի հուլիսի 6-ին Դևիսը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայի «<Սաութհեմփթոն» ակումբ՝ կնքելով եռամյա պայմանագիր[7]։
2019 թվականի հունվարի 6-ին վարձավճարով վերադարձել է «Ռեյնջերս» մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը[8][9]։
2022 թվականի մայիսի 18-ին կրկին մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2022-ի եզրափակչին, որը 1:1 հաշվով պարտվել է «Այնտրախտ Ֆրանկֆուրտին» (4:5՝ 11 մետրանոցներով)։
2021 թվականի մարտի 31-ին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի Բուլղարիայի հավաքականի դեմ տնային խաղում (0:0)[10]՝ անցկացնելով իր 126-րդ հանդիպումը ազգային հավաքականում[10]։ Դևիսը Մեծ Բրիտանիայի երկրների (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս և Հյուսիսային Իռլանդիա) ռեկորդակիր է դարձել հավաքականի կազմում հանդիպումների թվով՝ գերազանցելով Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Պիտեր Շիլթոնի ռեկորդը (125 հանդիպում ազգային հավաքականի կազմում)[10]։
2023 թվականի հոկտեմբերին դարձել է շոտլանդական «Ռեյնջերս» ակումբի նոր գլխավոր մարզիչ՝ պաշտոնը ստանձնելու պահին պաշտոնապես չավարտելով ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան[11]։
«Ռեյնջերս»
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.