ամերիկացի գործարար From Wikipedia, the free encyclopedia
Մալքոլմ Սթիվենսոն «Սթիվ» Ֆորբս կրտսեր (անգլ.՝ Malcolm Stevenson Forbes,հուլիսի 18, 1947[1][2][3], Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]), ամերիկյան հրատարակիչ, բիզնեսմեն և քաղաքական գործիչ։ Սթիվը «Ֆորբս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև Forbes Inc հրատարակչության նախագահը և գլխավոր տնօրենը։ Երկու անգամ առաջադրվել է որպես նախագահական թեկնածու՝ ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից[7]։ Սթիվ Ֆորբսը հրատարակիչ Մալկոլմ Ֆորբսի որդին է (նրա հայրը ևս երկար տարիներ աշխատել է Ֆորբսում)։ Սթիվը նաև ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի հիմնադիր Բերտի Չարլզ Ֆորբսի թոռն է։
Սթիվ Ֆորբս անգլ.՝ Steve Forbes | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1947[1][2][3] (77 տարեկան) |
Ծննդավայր | Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Far Hills Country Day School?, Բրուքս դպրոց և Փրինսթոնի համալսարան[5] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, հրատարակիչ, լրագրող, գլխավոր խմբագիր, գործարար և մոնտաժող |
Աշխատավայր | Business Today? և Ֆորբս |
Ամուսին | Sabina Beekman?[5] |
Ծնողներ | հայր՝ Մալքոլմ Ֆորբս, մայր՝ Roberta Remsen Laidlaw? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Moira Forbes? |
Steve Forbes Վիքիպահեստում |
Ֆորբսը ծնվել է «Նյու Ջերսի» նահանգի Մորրիստաուն քաղաքում։ Մայրը Ռոբերտա Ռեմսենն էր (անգլ.՝ Roberta Remsen), սկզբնական ազգանունը Լայդլոու(անգլ.՝ Laidlaw), հայրը՝ Մալքոլմ Ֆորբսը (անգլ.՝ Malcolm Forbes)[8][9]։ 1966 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Բրուկս դպրոցը(անգլ.՝ Brooks School) (Հյուսիսային Էնդովեր, Մասսաչուսեթս), իսկ 1970 թվականին՝ Փրինսթոնի համալսարանը[10]։
Փրինսթոնում սովորելիս Ֆորբսն իր երկու համակուրսեցիների հետ միասին հիմնել է իր առաջին ամսագիրը՝ Business Today-ը։ Այսօր այն աշխարհի ամենախոշոր ամսագիրն է, որը վարում են ուսանողները։ Ֆորբսը եղել է երկու ուսանողական համայնքների՝ Ալֆա Կապպա Փսիի (անգլ.՝ Alpha Kappa Psi) և Տաո Կապպա Էպսիլոնի (անգլ.՝ Tau Kappa Epsilon) անդամ։
1985 թվականին Ռոնալդ Ռեյգանը նշանակել է Սթիվ Ֆորբսին ԱՄՆ Միջազգային հեռարձակման բյուրոյի խորհրդի նախագահ։ Ֆորբսը մասնակցել է Քրիստինա Թոդ Ուիթմանի ծրագրի զարգացմանը[11], ըստ որի 30%-ով նվազում էր եկամտահարկը Նյու Ջերսի նահանգում։ Այս ծրագիրը օգնել է նրան հաղթել նահանգապետի ընտրություններում Ջեֆերս Ֆորիոյին(անգլ.՝ James Florio)[12][13]։ Ուիթմանի ընտրությունից հետո հարկը նվազեցնելու առաջարկը ընդունվել է։
Սթիվ Ֆորբսը 1996 և 2000 թվականներին մասնակցել է Հանրապետական կուսակցության նախագահական ընտրություններին։ Իր նախագահական քարոզարշավների ֆինանսավորման համար նա վաճառել է «Forbes Inc» ակցիաների փաթեթը ընտանիքի անդամներին։
1996 թվականին նախագահական ընտրություններում Ֆորբսին չհաջողվեց հաղթել, չնայած Արիզոնա,Դելավեր և այլ նահանգներում ստացել է մեծ թվով ձայներ։ Ձախողման հիմնական պատճառը քարոզչության ոճն էր։ Նրա նախագահական քարոզարշավը նկարագրված էր որպես «բացառիկ, թանկ, և մարտահրավեր էր այն մարդկանց համար, ովքեր կապված էին դրա հետ»։
Ֆորբսի անհաջողությունները ավարտվեցին նաև 2000 թվականին՝ երբ նա դուրս մնաց մրցույթից, որից հետո նա շարունակեց ղեկավարել ընկերությունն ու ամսագիրը։
1996 թվականին Ֆորբսի նախագահական քարոզարշավը հիմնված է բնակարանային եկամտահարկի ստեղծման ցանկության վրա։ Նա այնուհետև աջակցում է 1,2 %-ով հիպոտեկային փոխարժեքի վերադարձի գաղափարին։ Սակայն 2000 թվականին այս երկու գաղափարներից Սթիվը հրաժարվում է։
Ֆորբսը նաև ազատ առևտրի կողմնակիցն է։ Նա կիսում է Հանրապետական կուսակցության այնպիսի ավանդական համոզմունքներ, որոնք րճատում են կառավարության ապարատը, կոշտ քրեական օրենքները և մահապատիժը։ Նա դեմ է հրազեն ձեռք բերելու սահմանափակմանը կամ արգելմանը, թմրանյութերի օրինականացմանը և նույնասեռ ամուսնություններին[14]։ Վերջինը, չնայած նրան, որ իր կյանքի վերջին տարիներին հայրը չէր թաքցնում իր գենդերային միտումները[15]։
2000 թվականի քարոզարշավի ընթացքում նա հայտարարել է, որ նա աբորտի համոզիչ հակառակորդն է, ինչպես նաև կողմնակից է նրան, որ հանրակրթական դպրոցներում սովորողները միասին աղոթեն։
1996 թվականին Սթիվ Ֆորբսը մասնակցել է Ռոն Փոլի կոնգրեսի քարոզարշավին Տեխաս նահանգում[16]։
2006 թվականի դեկտեմբերին Ֆորբսը դարձավ "FreedomWorks" իրավապաշտպանական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ։ Նա հանդիսանում է նաև Վաշինգտոնում գործող "Heritage Foundation" հետազոտական հիմնադրամի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի ազդեցիկ անդամ[17]։
2007 թվականի մարտին Ֆորբսը միացել է Ռուդոլֆ Ջուլիանիի նախագահական արշավին, որպես ավագ քաղաքական խորհրդատու։ Ավելի ուշ 2008 թվականի նախագահական ընտրություններում Ֆորբսը մասնակցել է որպես հարկերի տնտեսական գծով , էներգիայի և Ջոն Մաքքեյնի բյուջեյի խորհրդատու[18]։ 2011 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում Ֆորբսը աջակցեց Տեխասի նահանգապետ Ռիկ Պերինին[19]։
Ֆորբսը տասնմեկերորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ քաղաքական հիմնադրամների հովանավորների ցուցակում։ 1999-ից 2011 թվականը նա կատարել էր 15 նվիրատվություն, որը կազմում էր ավելի քան 7 մլն դոլար։ Այս փողի մեծ մասը ծախսվել է 2000 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի համար։
Սթիվ Ֆորբսը ամուսնացել է Սաբինա Բիկմանի հետ(անգլ.՝ Sabina Beekman), ունի հինգ աղջիկ՝ Սաբինա, Ռոբերտա, Կետրին, Մոյր և Էլիզաբեթ[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.