հայ խորհրդային ծանրամարտիկ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն From Wikipedia, the free encyclopedia
Սերգո Իսկանդարի Համբարձումյան (իսկական անունը Սարգիս, փետրվարի 23, 1910[1][2], Բիստ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 13, 1983[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային ծանրամարտիկ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1933-1935), աշխարհի ռեկորդակիր, 30 անգամ դարձել է ԽՍՀՄ ռեկորդակիր։
Սերգո Համբարձումյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | Սարգիս Իսկանդարի Համբարձումյան[1] |
Ազգություն՝ | հայ |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 23, 1910[1][2] |
Ծննդավայր՝ | Բիստ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահվան ամսաթիվ՝ | ապրիլի 13, 1983[2] (73 տարեկան) |
Մահվան վայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Ակումբ՝ | Դինամո և Spartak?[1] |
Սարգիս Համբարձումյանը ծնվել է 1910 թվականին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Բիստ գյուղում (ներկայում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում)։ Երբ լրացել է նրա 7 տարին նրա ընտանիքը, փախչելով կոտորածից, տեղափոխվեց Հյուսիսային Կովկաս և հաստատվեց Կիսլովոդսկ քաղաքում, որտեղ ապրում էին նրանց հեռավոր ազգականները։ Այստեղ նրանք ապրել են 10 տարի։ Ընտանիքի մոր և ավագ որդու մահից հետո նրանք վերադարձել են հայրենի գյուղ։ Ընտանիքին օգնելու նպատակով Սերգո Համբարձումյանն աշխատել է որպես մաշիկներ կարող, որմնադիր, այնուհետև որպես վերանորոգող աշխատել է Բաքու-Ջուղա երկաթգծի վրա, աշխատանքի է մեկնել Դոնբասի Նեսվետաևյան հանքավայր։
1930 թվականին Սարգիս Համբարձումանը տեղափոխվել է Երևան և որպես ավտովերանորոգող աշխատանքի է անցել ՆԳԺԿ-ի ավտոտնակում։ Այստեղ նա ուշադրություն է գրավել իր բացառիկ ֆիզիկական ուժի շնորհիվ և «Դինամո» միությունում սկսել է զբաղվել ծանր ատլետիկայով Գրիգոր Սիմոնյանի ղեկավարությամբ։ Մի քանի տարվա ընթացքում նա դառնում է ԽՍՀՄ առաջատար ծանրամարտիկներից մեկը՝ 1933-1935 թվականներին 3 անգամ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և բազմիցս սահմանելով ԽՍՀՄ ռեկորդներ։
Այն բանից հետո երբ 1936 թվականին Մյուրխենում անցկացվող ամառային օլիմպիական խաղերի ժամանակ գերմանացի ատլետ Յոզեֆ Մանգերը հաղթեց ծանր քաշային կարգում և հայտարարվեց աշխարհի ամենաուժեղ մարդը, ԽՍՀՄ քաղաքական իշխանությունները խորհրդային մարզիկների առաջ խնդիր դրեցին գերազանցել Մանգերի ցույց տված արդյունքը։ Այդ խնդրի կատարումը հանձնարարվեց Սարգիս Համբարձումյանին, ում հետ սկսեց աշխատել հայտնի ծանրամարտիկ և մարզիչ Յան Սպարրեն։ 1938 թվականի դեկտեմբերին Երևանում Սարգիս Համբարձումյանը սահմանեց եռամարտի համաշխարհային ռեկորդ՝ գերազանցելով Մանգերի արդյունքը։ Այդ ռեկորդը չընդունվեց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից, որովհետև սահմանվել էր ոչ պաշտոնական մրցության ժամանակ։ Սակայն դրա շնորհիվ Սարգիս Համբարձումյանը մեծ ճանաչման արժանացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ ԽՍՀՄ տարածքում։ Նա հրավիրվեց Կրեմլ՝ հանդիպելու Իոսիֆ Ստալինի հետ. Սարգիս Համբարձումյանը դարձավ ԽՍՀՄ առաջին մարզիկը, որ պարգևատրվեց «Պատվո նշան» շքանշով։
Հայրենական մեծ պատերազմի սկզբում Սարգիս Համբարձումյանը զինվորագրվեց Թամանյան դիվիզիային, սակայն ռազմաճակատ մեկնելու ճանապարհին նրան նկատում է դիվիզիայի հրամանատար Ս. Զաքիյանը, ով, ճանաչելով իր նշանավոր հայրենակցին, հետ է ուղարկում նրան
Սարգիս Համբարձումյանը շարունակել է զբաղվել ծանրամարտով և 1946 թվականին մասնակցել է Փարիզում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որին խորհրդային մարզիկները մասնակցում էին առաջին անգամ։ Այնտեղ նրան հաջողվեց սահմանել համաշխարհային ռեկորդ ձախ ձեռքով պոկում վարժությունում, սակայն նրա հավաքած միավորների ընդհանուր քանակը բավարար չեղավ մրցանակի արժանանալու համար։ Դրանից կարճ ժամանակ անց Սարգիս Համբարձումյանը մրցության ժամանակ իրեն վատ է զգում կորցնում գիտակցությունը։ Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխում են նրան հիվանդանոց, որտեղ մարզիկի մոտ ախտորոշվում է սրտի միկրոինֆարկտ։ Սարգիս Համբարձումյանը, ով հիվանդության պատճառով այլևս չէր կարող զբաղվել ծանրամարտով, որովհետև նրան հակացուցված էր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որոշ ժամանակ ստիպված է լինում աշխատել որպես տաքսու վարորդ, այնուհետև «Մասիս» ռեստորանում բացում է սեփական խորովածանոցը։
Մահացել է Մոսկվայում 1983 թվականի ապրիլի 13-ին սրտային անբավարարությունից։ Թաղված է Երևանում։
Սերգո Համբարձումյանի՝ համաշխարհային ռեկորդ սահմանելու առթիվ Երևանի մարզադաշտում բեմադրվել է ռազմամարզական ներկայացում, որում Սերգո Համբարձումյանը կատարել է Սասունցի Դավթի դերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.