Սերգիև Պոսադ
From Wikipedia, the free encyclopedia
Սերգիև Պոսադ (ռուս.՝ Сергиев Посад), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայի մարզում։ Սերգիևո-Պոսադսկի շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Մոսկվա քաղաքի կենտրոնից շուրջ 70 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Յարոսլավլից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ 2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 106.007[2]: Քաղաքը զբոսաշրջային կարևոր կենտրոն է, ընդգրկված է Ռուսաստանի պատմական քաղաքներով անցնող «Ոսկե օղակ» երթուղում, ճանաչված է առաջին հերթին Սուրբ Երրորդության վանքով, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում[3]։ Այդ վանքը համարվում է Ռուսաստանի ուղղափառ քրիստոնեական կարևորագույն սրբավայրը, իսկ Սերգիև Պոսադ քաղաքն էլ՝ Ռուսաստանի հոգևոր մայրաքաղաքը։ Այդտեղ է գործում Մոսկովյան հոգևոր ակադեմիան։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սերգիև Պոսադ | |||||
ռուս.՝ Сергиев Посад ուկրաիներեն՝ Сергієв Посад | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | 1337 թ. | ||||
Մակերես | 50 կմ² | ||||
ԲԾՄ | 210 մետր | ||||
Բնակչություն | ▼101 967 մարդ (2019)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 496 54 և 496 55 | ||||
Փոստային դասիչ | 141300–141315 | ||||
Պաշտոնական կայք | sergiev-posad.net(ռուս.) | ||||
| |||||