![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/Serhiy_Rebrov-ua.jpeg/640px-Serhiy_Rebrov-ua.jpeg&w=640&q=50)
Սերգեյ Ռեբրով
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Ստանիսլավովիչ Ռեբրով (ուկրաիներեն՝ Сергій Станіславович Ребров, հունիսի 3, 1974(1974-06-03)[1][2][3], Գորլովկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, հարձակվող և ֆուտբոլային մարզիչ և ֆունկցիոներ։ 2023 թվականի հունիսի 7-ից Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ։ 2024 թվականի հունվարի 25-ից Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ։
Սերգեյ Ռեբրով ուկրաիներեն՝ Сергій Ребров | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 3, 1974(1974-06-03)[1][2][3] (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Գորլովկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 173 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆուտբոլիստի կարիերայի ավարտին ավելի շատ խաղացել է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է «Դինամոյում» (Կիև) (1992-2000 և 2005-2008)։ Երեք առաջնությունների հաղթող՝ ուկրաինական (ինը անգամ), թուրքական և ռուսական։ Հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Խաղացել է Ուկրաինայի հավաքականում։ Պոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2009 թվականին։ Նա դարձավ առաջին խաղացողը, ով հարյուր գոլ խփեց Ուկրաինայի առաջնությունում, ինչպես նաև առաջինը, ով կարողացավ մեկ մրցաշրջանում դառնալ Ուկրաինայի չեմպիոն և Ուկրաինայի գավաթակիր՝ որպես խաղացող և մարզիչ։
Ռադիոսպորտի աշխարհի (2005) և Եվրոպայի (2003) չեմպիոն[4], Սերգեյ Ռեբրովի կանչերը՝ UT5UDX են (Ուկրաինայում) և 5B4AMM, P3X (Կիպրոսում)[5][6][7]։