Դինամո (ֆուտբոլային ակումբ, Կիև)
From Wikipedia, the free encyclopedia
«Դինամո» (ուկրաիներեն՝ «Динамо»), ուկրաինական ֆուտբոլային ակումբ Կիև քաղաքից, Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության մշտական մասնակից, ԽՍՀՄ-ի և Ուկրաինայի ամենատիտղոսակիր ակումբը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դինամո (այլ կիրառումներ)
ՖԱ «Դինամո-Կիև» | ||||
Ամբողջական անուն | Դինամո (Կիև) | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | «Սպիտակակապույտներ» «Best in the world»[1] | |||
Հիմնադրում | Մայիսի 13, 1927 (88 տարեկան) | |||
Երկիր | Ուկրաինա | |||
Քաղաք | Կիև | |||
Մարզադաշտ | ԱՍՀ «Օլիմպիական» | |||
Տարողունակություն | 70 050 | |||
Նախագահ | Իգոր Սուրկիս | |||
Մարզիչ | Սերգեյ Ռեբրով | |||
Կայք | ||||
Լիգա | Ուկրաինայի առաջնություն | |||
2023-2024 | 2. | |||
|
Ակումբը հիմնադրվել է 1927 թվականի մայիսի 13-ին[2]։ Առաջին գրանցված խաղը կայացել է 1928 թվականի հուլիսի 17-ին օդեսսական «Դինամոյի» դեմ (2:2)։ Խորհրդային ժամանակաշրջանում ակումբը հաղթել է 13 ԽՍՀՄ-ի առաջնություն, 9 ԽՍՀՄ-ի գավաթ, 3 ԽՍՀՄ-ի Սուպերգավաթ։ Մեկն է այն 2 ֆուտբոլային ակումբներից (մոսկովյան «Դինամոյի» հետ), որը մասնակցել է ԽՍՀՄ-ի բարձրագույն դիվիզիոնի բոլոր առաջնություններին։ Եղել է առաջին ոչ մոսկովյան ակումբը, որը հաղթել է ԽՍՀՄ-ի առաջնությունը։
Միջազգային արենայում հաղթել է 2 Գավաթների հաղթողների գավաթ (1975, 1986) և ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթ (1975)։ Առաջին սովետական ակումբն է, որը հաղթել է եվրոպական տիտղոս։
Ուկրաինայում հաղթել է 14 ազգային առաջնություն, 11 ազգային գավաթ, 5 Ուկրաինայի Սուպերգավաթ։
Ակումբի տնային մարզադաշտը՝ ԱՍՀ «Օլիմպիականը», բացվել է 1923 թվականին և համարվում է Ուկրաինայի խոշորագույն ֆուտբոլային մարզադաշտը, ինչպես նաև 2-րդ մարզադաշտը ԱՊՀ-ում՝ ավելի քան 70 հազար երկրպագուների տեղավորմամբ։
ՍԿ հետազոտական գործակալության տվյալներով 2011 թվականի արդյունքներով «Դինամոն» առաջինն էր Ուկրաինայում և 19-րդը Եվրոպայում իրական երկրպագուների քանակով[3]։