![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/Korolyov_%25281934%2529.jpg/640px-Korolyov_%25281934%2529.jpg&w=640&q=50)
Սերգեյ Կորոլյով
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Կորոլյով (ռուս.՝ Сергей Павлович Королёв, ուկրաիներեն՝ Корольов Сергій Павлович դեկտեմբերի 30 1906 (հունվարի 12 1907), Ժիտոմիր, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3] - հունվարի 14, 1966(1966-01-14)[1][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][6]), ուկրաինացի գիտնական, հրթիռաշինության և տիեզերագնացության բնագավառի մասնագետ, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր։ Նրա գլխավորությամբ ստեղծված հրթիռներով է իրականացվել մարդու առաջին տիեզերական թռիչքը։
Սերգեյ Կորոլյով Сергей Королёв | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 30 1906 (հունվարի 12 1907) |
Ծննդավայր | Ժիտոմիր, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3] |
Մահացել է | հունվարի 14, 1966(1966-01-14)[1][4][5][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][6] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ուկրաինացի |
Կրթություն | Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (1926) և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան[10] |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ անդամ |
Ազդվել է | Կոնստանտին Ցիոլկովսկի, Sergei Isayevich Utochkin? և Ֆրիդրիխ Ցանդեր |
Երկեր | R-7? |
Մասնագիտություն | flight engineer, նախագծող ճարտարագետ, համալսարանի դասախոս, ռազմական գործիչ, գիտնական, ճարտարագետ և ֆիզիկոս |
Աշխատավայր | Էներգիա, Group for the Study of Reactive Motion?, Reactive Scientific Research Institute? և Nordhausen (Institut)? |
Ամուսին | Q97316645? |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[11] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Natalii︠a︡ Koroleva? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կորոլյովը 1929 թվականին ավարտել է Մոսկվայի Բարձրագույն տեխնիկական ուսումնարանը և Մոսկվայի օդաչուների դպրոցը։ 1930 թվականին աշխատել է Ավիացիայի կենտրոնական պետական ինստիտուտում, որտեղ ստեղծել է սկավառակների մի շարք մոդելներ, («Կոկտեբել», «Կարմիր աստղ» և այլն)։ Ծանոթանալով Կ. Ցիոլկովսկու աշխատանքներին՝ Կորոլյովը տարվել է հրթիռային թռչող ապարատներ ստեղծելու գաղափարով և 1932 թվականին նշանակվել է ռեակտիվ շարժման ուսումնասիրման խմբի պետ, որտեղ նրա ղեկավարությամբ ստեղծվել են խորհրդային առաջին հրթիռները։ 1946 թ. Կորոլյովը ԽՍՀՄ հրթիռատիեզերական համակարգերի գլխավոր կոնստրուկտորն էր և նրա գլխավորությամբ ձևավորվել է այդ երկրի գործնական տիեզերագնացությունը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են բալստիկ, երկրաֆիզիկական, տանող հրթիռներ և «Վոստոկ» ու «Վոսխոդ» ղեկավարվող տիեզերանավերը, որոնցով իրագործվել են մարդու առաջին տիեզերական թռիչքը և բաց տիեզերք դուրս գալը։ 1957 թ. օգոստոսի 21-ին նրա ղեկավարությամբ թողարկվեց առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ «Ռ-7»։ Կորոլյովի ղեկավարությամբ ստեղծվել են նաև Երկրի «Էլեկտրոն» և «Մոլնիա–1» սերիաների արհեստական, «Կոսմոս» շարքի արբանյակները, «Զոնդ» միջմոլորակային ինքնաշխատ առաջին կայանները։ Նա ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս։ Ռուսաստանում ներկայումս գործում է Կորոլյովի անվան կոնստրուկտորական բյուրոն։