Սևեռն (անգլ.՝ Severn, վալլիերեն՝ Hafren, լատին․՝ Sabrina), գետ Մեծ Բրիտանիայում։ Այն Մեծ Բրիտանիայի ամենաերկար գետն է[1]։

Արագ փաստեր Սևեռն, Բնութագիր ...
Փակել
Thumb
Սեվերն գետը ինքնաթիռից

Երկարությունը 354 կմ է (գետաբերանով՝ 391 կմ), ավազանը՝ 21 հազար քառակուսի կմ։ Սկիզբ է առնում Քեմբրյան լեռների արլևելյան լանջերից, թափվում Բրիստոլի ծոցը։ Սնումը անձրևային է, հորդացումը՝ աշնանն ու ձմռանը։ Ջրի միջին ծախսը մոտ 250 մ³/վրկ է։ Նավարկելի է մինչև Ստաուրպորա քաղաքը։ Ջրանցքներով կապված է Թեմզա, Թրենթ (գետ), Մերսի գետերի հետ։ 1966 թվականին Սևեռնի էստուարի (գետաբերանածոց) վրա կառուցվել է բարձր կամուրջ, Բրիստոլ քաղաքի մոտ՝ տրանսպորտային թունել։ Սևեռնի ափերին են Շրուսբերի, Վուսթեր, Գլոսթեր, Նյուպորտ, Քարդիֆ քաղաքները։

Հղում

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.