From Wikipedia, the free encyclopedia
Էյվոն (անգլ.՝ River Avon), գետ Մեծ Բրիտանիայում։ Սևերնի վտակն է (դրա մեջ է թափվում Գլոսթերշիր կոմսության Թյուքսբերի քաղաքի մերձակայքում[1]։ Մեծ Բրիտանիայում Էյվոն անվանումը կրող այլ գետերից տարբերելու նպատակով կոչվում է նաև Վերին Էյվոն, Ուորքշիր Էյվոն, Շեքսպիրյան Էյվոն[2]։ Ակունքը գտնվում է Նասեբի գյուղի մոտ։ Գետի երկարությունը 154 կիլոմետր է[3] (այդ ցուցանիշով 11-րդն է Մեծ Բրիտանիայում)։ Հոսում է Անգլիայի Լեսթերշիր, Ուորիքշիր, Նորթհեմփտոնշիր, Վուսթերշիր և Գլոսթերշիր կոմսություններով[3]։ Ընդ որում՝ Ուորիքշիր կոմսության միակ նավարկելի գետն է։ Ջրավազանն ընդգրկում է մոտավորապես 2 670 քառակուսի կիլոմետր տարածք։
Էյվոն | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 154 կմ |
Ավազանի մակերես | 2670 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Սևերն |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | River Leam?, Piddle Brook?, River Arrow?, River Dene?, River Sowe?, River Stour?, River Swilgate?, River Swift?, River Isbourne? և Սևերն |
Երկրամաս | Լեստերշիր, Ուորիքշիր, Նորթհեմփթոնշիր, Վուստերշիր և Գլուսթերշիր |
Անգլիացի մեծ գրող Ուիլյամ Շեքսպիրին, ով ծնվել ու շատ տարիներ ապրել է Սթրաթֆորդ ափոն Էյվոն քաղաքում, բանաստեղծ, թատերագիր Բեն Ջոնսոնի առաջարկությամբ պատկերավոր կերպով կոչում են Էյվոնյան կարապ։
Էյվոնի ափերին, վերը հիշատակված Սթրաթֆորդից, Նասեբիից, Թյուքսբերիից բացի, ընկած են Ուորիք, Վիլֆորդ, Բիդֆորդ, Սթենֆորդ, Նյուբոլդ, Ռագբի, Ուոլստոն, Քենիլվորթ, Լեմինգտոն Սփա, Իվշեմ, Փերշոր և այլ բնակավայրեր[2][4] Ընդունված է Սթրաթֆորդի և Էվշամի միջև ընկած հատվածն անվանել Վերին Էյվոն[5], շարունակությունը՝ մինչ գետաբերան՝ Ստորին Էյվոն[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.