From Wikipedia, the free encyclopedia
Սենթ Օգաստին (անգլ.՝ St. Augustine, իսպաներեն անվանումը՝ Սան Ագուստին, իսպ.՝ San Agustín), ներկայումս գոյություն ունեցող ԱՄՆ քաղաքներից ամենահինը[2], Ֆլորիդա նահանգի հյուսիսարևելյան մասի ատլանտյան ափին գտնվող Սենթ Ջոնս շրջանի վարչական կենտրոնը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սենթ Օգաստին | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Սենտ Ջոնս շրջան | ||
Հիմնադրված է | 1565 թ. | ||
Մակերես | 33,060208 կմ², 33,058062 կմ² | ||
ԲԾՄ | 152 մետր | ||
Բնակչություն | ▲14 329 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Հեռախոսային կոդ | 904 | ||
Փոստային դասիչ | 32080, 32084, 32085, 32086, 32095, 32082, 32092 | ||
Պաշտոնական կայք | citystaug.com(անգլ.) | ||
| |||
Գտնվում է Ջեքսոնվիլից 61 կմ հարավ։ Սենթ Օգաստինից սկսվում է «միջատլանտյան ջրային ուղին»։
Բնակչությունը կազմում է 12 975 մարդ (2010)։
1513 թվականին, այն վայրում, որտեղ այժմ տեղակայված է քաղաքը, հավերժական երիտասարդության աղբյուրի որոնման համար վայրէջք է կատարել Կոլումբոսի ուղեկից Խուան Պոնսե դե Լեոն։ Նա այդ հողատարածքն անվանակոչեց Ֆլորիդա և հայտարարեց, որ այն պատկանում է իսպանական թագին։ 1564 թվականին Սենթ Ջոնսի գետաբերանը գրավել է ֆրանսիացիների ուշադրությունը, որոնք այստեղ հիմնադրել են Քարոլեն ամրոցը։ Հաջորդ տարի մրցակիցներին դուրս մղելու համար այդ շրջաններ է ուղարկվել իսպանացի ծովակալ Պեդրո Մենենդես դե Ավիլեսը։ Սրբ. Ավգուստինի օրը ժամանելով նշանակված վայր՝ Մենենդեսն ավերել է ֆրանսիական գաղութը և դրա տեղում հիմնադրել Սրբ․ Ավգուստինի (Սան Ագուստին) ամրոցը։
Իսպանացիների և անգլիացիների միջև մրցակցության սրմամբ առաջիններն ամրացրին Սան Ագուստինը կառուցելով Սրբ. Մարկ զանգվածային մռայլ բերդը (1672 թվական)։ Այժմ այն համազգային նշանակության հուշարձան է՝ ամենահին քարե ամրոցն ամերիկյան տարածքում։ Սան Ագուստինի վրա կատարված անգլիացիների բազմաթիվ հարձակումների թվում հատկապես հայտնի են 16-րդ դարում Ֆրենսիս Դրեյքի կատարած կողոպուտը և Ջորջիա գաղութի հիմնադիր Ջեյմս Օգլտորպի կողմից Սան Ագուստինի պաշարումը։ 1763 թվականին անգլիացիները վերջապես գրավեցին Սրբ․ Մարկի ամրոցը և պահեցին այն 20 տարի։ Ամերիկյան անկախության պատերազմի ժամանակ ամբողջ Ամերիկայից այստեղ էին հավաքվել Գևորգ թագավորի կողմնակիցները։ 1819 թվականին Սան Ագուստինը, անգլիական արտասանությամբ՝ Սենթ Օգաստինը, անցավ ԱՄՆ տիրապետությանը, և ամրոցը վերածվեց սեմինոլ գերիներին պահելու բանտ, այստեղ է նաև բանտարկվել նրանց առաջնորդ Օցեոլան։
Ներկայումս քաղաքն ապրում է զբոսաշրջության հաշվին։ Գաղութային ճարտարապետության հուշարձանները մասամբ վերականգնվել են, մի մասն էլ վերակառուցվել են այնպես, ինչպես հնում էր։ Ի թիվս այլ տեսարժան վայրերի առանձնանում է կաթոլիկ եկեղեցին (1793-1797 թվականներ), «ամենահին տունը», «ամենահին դպրոցը», 1824 թվականի փարոսը և 1893 թվականին հիմնադրված ալիգատորների ֆերման։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.