Սեյնթ Ջուլիանս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սեյնթ Ջուլիանս (անգլերեն՝ St. Julian's[3] [4], մալթայերեն՝ San Ġiljan[5], պատմական անվանումը՝ San Giuliano[6]), քաղաք Մալթայի Հանրապետությունում, մայրաքաղաք Վալետայից դեպի հյուսիս, Միջերկրական ծովի Սպինոլա ծոցի ափին։ Քաղաքի թաղամաս-շրջաններից է Փեյսվիլը, որը հայտնի է որպես գիշերային զվարճանքներով հագեցած կյանքի կենտրոն Մալթայում։ Այն լեփ-լեցուն է գիշերային ակումբներով, սթրիփ-ակումբներով, դիսկոտեկներով, խաղատներով, կինոթատրոններով, բարերով ու ռեստորաններով, որոնք սովորաբար աշխատում են մինչև լուսաբաց[7][8][9]։ 2014 թվականի մարտի վերջերին Սեյնթ Ջուլիանում ապրում էր 10.232 մարդ[10]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սեյնթ Ջուլիանս | |||||
մալթ.՝ San Ġiljan | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Համայնք | Eastern Region (Lvant)?[1] | ||||
Առաջին հիշատակում | 1565 | ||||
Մակերես | 1,6 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Բնակչություն | ▲10 232 մարդ (մարտի 31, 2014)[2] | ||||
Պաշտոնական կայք | lc.gov.mt/Page.aspx?catid=50&pid=184&lid=1 | ||||
| |||||
Բնակավայրը կոչվել է ի պատիվ կաթոլիկ եկեղեցու սուր Ջուլիան Հիվանդախնամի, որը քաղաքի հովանավոր սուրբն է համարվում։
Սեյնթ Ջուլիանսն սկզբնական շրջանում եղել է ձկնորսական ավան։ XVI դարի կեսերին ափին է մոտեցել թուրքական բազմաքանակ նավերց բաղկացած ռազմական նավատորմը՝ ծովահեն Թուրղութ Ռեիսի գլխավորությամբ, որը հույս էր փայփայում նվաճելու Սեյնթ Ջուլիանսն ու տիրելու Մալթային և այդ հաղթանակի շնորհիվ պատվավոր դիրք գրավելու Սուլեյման Մեծ սուլթանի արքունիքում։ Բայց Մալթայի ասպետական ուխտի ռազմիկները ջախջախել են թուրքական նավատորմը և ճակատամարտում մահացու վիրավորել Ռեիսին։
1688 թվականին ծովափի մոտ կառուցվել է Սպինոլայի պալատը, որտեղ ապրել է ասպետական ուխտի կառավարիչը՝ ջենովացի Պաոլո Ռաֆայելլո Սպինոլան։ XVIII դարում պալատը վերակառուցվել է։ Ֆրանսիացիների տիրապետության ժամանակ՝ 1798 թվականին, ֆրանսիական մի զորամաս է տեղավորվել պալատում և ամայացրել է այն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին պալատը ծառայել է որպես զինվորական հոսպիտալ։
Մինչև XIX դարը ներկայիս քաղաքի տեղում եղել են միայն Սպինոլայի պալատը, ծխական եկեղեցին ու ձկնորսների մի քանի խրճիթ։ Սակայն 1930-ական թվականներին մեծահարուստ մարդկանց մեծ հոսք է սկսվել, և բնակավայրի բնույթը կտրուկ կերպով փոփոխվել է. այն վերածվել է նշանավոր հանգստավայրի ու առողջարանային քաղաքի։ Բայց դեռ պահպանվել է մի ոչ մեծ նավակայան՝ ձկնորսական նավակների համար։ Պահպանվել է նաև 1658-1659 թվականներին կառուցված պատմական աշտարակը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.