Սեյդու Կեյտան (ֆր.՝ Seydou Keita, հունվարի 16, 1980(1980-01-16)[1][2][3][…], Բամակո, Մալի), մալիցի ֆուտբոլիստ, Մալիի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 2014 թվականից հանդես է գալիս իտալական Ռոմայի կազմում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեյդու Կեյտա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Սեյդու Կեյտաֆր.՝ Seydou Keita, Անձնական տվյալներ ...
Սեյդու Կեյտա
ֆր.՝ Seydou Keita
Thumb
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Մալի և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 16, 1980(1980-01-16)[1][2][3][…] (44 տարեկան)
Ծննդավայր Բամակո, Մալի
Հասակ 183 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 20
Պատանեկան կարիերա
1997 - 1999 Ֆրանսիա Մարսել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999 - 2000 Ֆրանսիա Մարսել 6(0)
2000 - 2002 Ֆրանսիա Լորիան 58(1)
2002 - 2007 Ֆրանսիա Լանս 156(19)
2007 - 2008 Իսպանիա Սևիլյա 31(4)
2008 - 2012 Իսպանիա Բարսելոնա 119(16)
2012 - 2013 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դալիան Աերբին 39(9)
2014 Իսպանիա Վալենսիա 8(1)
2014- Իտալիա Ռոմա 0(0)
Ազգային հավաքական
2003 - մ.հ. Մալի Մալի 78 (22)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Փակել

Կենսագրություն

Նրա հորեղբայրը՝ Խալիֆ Կեյտան, համարվում է Մալիի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը, քանզի 1970 թվականին հաղթել է Աֆրիկայի ոսկե գնդակը։ Իր զարմիկ Մահմադու Սիսոկոն նույնպես հայտնի ֆուտբոլիստ է։ Կեյտան իր կարիերան սկսել է Սենթրո Խալիֆ Կեյտայի հետ միասին Մալիի առաջին լիգայում (մարզական ակումբ, որ ստեղծել էր իր հորեղբայրը խոստումնալից երիտասարդներին մարզելու համար), որտեղ նրան նկատեցին Մարսելի Օլիմպիկ թիմից։ 17 տարեկանում նա հետևեց հորեղբոր քայլերին և պայմանագիր կնքեց ֆրանսիական ակումբի հետ։

Կարիերա

Մարսել

3 տարի Սեյդու կեյտան անցկացրեց պահեստայինների կազմում, մինչև 1999 թվականի սեպտեմբերի 19-ին նա առաջին անգամ հանդես եկավ Տրուայի դեմ խաղի ժամանակ՝ փոխարինելով աստղ Քրիստոֆ Դյուգարին։ Նա նաև իր առաջին հանդիպումներն անցկացրեց Չեմպիոնների լիգայում։ Մի քանի ամիս առաջ՝ ապրիլին, Կեյտան Նիգերիայում ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ մինչև 20 տարեկանների Աշխարհի գավաթի ժամանակ՝ առաջ անցնելով այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ռոնալդինիոն և Լեմպարդը։

Լորյան

Խաղաշրջանի ավարտին «Մարսելի» մարզիչ Աբել Բրագան, որոշեց տեղափոխել նրան երկրորդ դիվիզիոն Լորիենտի փոխարեն, ավելի շատ փորձ ձեռք բերելու համար։ Կեյտան մասնակցեց լիգայի բոլոր 38 խաղերին և օգնեց, որ թիմն ուղեգիր նվաճի դեպի Լիգա 1։ 2001/02 խաղաշրջանում Կեյտան հեռացավ ակումբից Մալիի հավաքականի հետ Նիգերիայում տեղի ունեցող Աֆրիկայի ազգերի գավաթին մասնակցելու համար և Լորիենտը հետ գնաց երկրորդ դիվիզիա։ Կիսապաշտպանը Մալիի հետ գրավեց 4-րդ տեղը, մասնակցեց լիգայի 21 հանդիպումներին և օգնեց Լորիանին հաղթել Ֆրանսիայի գավաթը 2002 թվականին և հասնել մինչ Լիգայի գավաթի եզրափակիչ։

Լանս

Լանսը, ով Լիգա 1-ում գրավեց 2-րդ տեղը և ցանկանում էր ամրապնդել թիմը Չեմպիոնների Լիգայից առաջ, 2002/03 խաղաշրջանում որոշեց ձեռք բերել Սեյդու Կեյտային։ Բոլոր առաջնություններում, ընդհանուր առմամբ, խաղաց 38 խաղ և խփեց 3 գոլ։ Նրա խաղաոճը դրդեց Լանսին պայմանագիր կնքել Կեյտայի հետ և հաջորդ 4 խաղաշրջանը Կեյտան անցկացրեց ակումբում։ Նրա գերազանց խաղը նրան դարձրեց 2006/07 խաղաշրջանի Լիգա 1-ի երկրորդ լավագույն ֆուտբոլիստը Ֆլորան Մալուդայից հետո։

Սևիլյա

Այժմ արդեն աստղ Կեյտան 2007 թվականի ամռանը տեղափոխվեց Սևիլյա Ֆրանսիայում 8 տարի անցկացնելուց հետո։ Նա մասնակցեց անդալուզական ակումբի լիգայի 38 հանդիպումներից 31-ին, որոնցից 29-ը՝ մեկնարկային կազմում։ Նա խփեց 4 գոլ, և ապացուցեց, որ ունակ է նշանակետին խփել նաև հեռու տարածությունից։

Բարսելոնա

Սևիլյայում 1 տարի անցկացնելուց հետո, նա դարձավ առաջինը, ում հետ Գվարդիոլան պայմանագիր կնքեց 2008 թվականի ամռանը։ Սկզբնական շրջանից հետո, նա սկսեց ավելի կարևոր տեղ զբաղեցնել ակումբի կազմում։ Նա խաղաց 46 խաղ և խփեց 6 գոլ, որոնցից ոմանք բավականին տպավորիչ էին, ինչպես օրինակ, Ալիանս Արենայում Բայերի դեմ խփած գոլը։ Նա ցույց տվեց, որ հուսալի կիսապաշտպան է Բարսելոնայի համար։ Ամբողջապես ադապտացվելով Բարսելոնայում և ձեռք բերելով ուրույն խաղաոճ՝ Սեյդու Կեյտան 2009/10 խաղաշրջանում կայուն տեղ զբաղեցրեց խաղադաշտում։ Սեյդու Կեյտան Բարսելոնայի հետ պայմանագիր կնքեց 2007/2008 խաղաշրջանում։ Մալիցի ֆուտբոլիստը եկավ Սեևիլիայից՝ ամրապնդելու Բարսելոնայի կենտրոնը որպես կիսապաշտպան։ Նա Մալիի հավաքականի մշտական խաղացողներից է և ազգային թիմի աստղերից մեկը։ Նա մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղերին 2002, 2004 և 2008 թվականներին։

Վիճակագրություն

2014 թվականի մայիսի 27-ի դրությամբ[4]

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Առաջնություն ...
Ակումբ Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Ընդամենը
ՄրցաշրջանԱկումբԱռաջնություն ԽաղԳոլ ԽաղԳոլ ԽաղԳոլ ԽաղԳոլ ԽաղԳոլ
Ֆրանսիա Առաջնություն Ֆրանսիայի գավաթ Լիգայի գավաթ ՈւԵՖԱ Ընդամենը
1999–2000 Մարսել Լիգա 1 60001031101
2000–01 Լորիան Լիգա 2 3711010391
2001–02 Լիգա 1 2105131292
2002–03 Լանս Լիգա 1 282311070393
2003–04 220301060320
2004–05 3435131425
2005–06 3533010131524
2006–07 381141101015313
Իսպանիա Լա Լիգա Կոպա դել Ռեյ Սուպերգավաթ ՈւԵՖԱ Ընդամենը
2007–08 Սևիլյա Լա Լիգա 3142020103457
2008–09 Բարսելոնա 29450122466
2009–10 2961020120446
2010–11 3539220101566
2011–12 2633020111424
Չինաստան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Ասիայի գավաթ Ընդամենը
2012 Դալիան Սուպերլիգա 12410134
2013 25630286
Իսպանիա Լա Լիգա Կոպա դել Ռեյ Սուպերգավաթ ՈւԵՖԱ Ընդամենը
2013–14 Վալենսիա Լա Լիգա 11170181
Ընդամենը Ֆրանսիա 2282024412239329629
Իսպանիա 154212028062725130
Չինաստան 37104000004110
Ընդամենը կարիերայում 419514462021011058469
Փակել

Տիտղոսներ

Միջազգային

Մալի Մալի

  • Երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 1999

Ակումբային

Ֆրանսիա Լորիան

  • Ֆրանսիայի գավաթ (1) - 2001/02

Իսպանիա Սևիլյա

Իսպանիա Բարսելոնա

Անձնական

  • Աշխարհի երիտասարդների առաջնության Ոսկե գնդակ։ 1999
  • 2011 թվականի Մալիի տարվա մարզիկ[5]

Հետաքրքիր փաստեր

  • Գվարդիոլայի Բարսելոնայի գլխավոր մարզիչ դառնալուց հետո Սեյդու Կեյտան դարձավ մարզչի առաջին ձեռքբերումը։ Այնուհետև երկուսն էլ ակումբը լքեցին միաժամանակ(2012 թվական)։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.