Սելենգա (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Սելենգա (ռուս.՝ Река Селенга[1] (բուրյաթերեն՝ Сэлэнгэ мүрэн; մոնղ.՝ Сэлэнгэ мөрөн[2]), գետ Ռուսաստանում և Մոնղոլիայում։ Կազմավորվում է Իդեր և Դելգեր Մուրեն գետերի միախառնումով։ Պատկանում է Ենիսեյի ավազանին և թափվում Բայկալ լիճը։ Այդ լիճը սնուցող գետերից խոշորագույնն է և ապահովում է այնտեղ ջրի ներհոսքի մոտավորապես կեսը[3]։ Երկարությունը 1024 կմ է[4], իսկ ավազանի տարածքը՝ 447 060 կմ²[5]։ Ջրի միջին ծախսը 935 մ³/վ է։ Գետի անվան հետ կապված կան մի քանի տեսակետներ։ Մի տարբերակում նշվում է, որ բուրյաթերենում «սել» նշանակում է լիճ, իսկ մյուս տարբերակում նշվում է, որ տունգուսերենում «sele» կամ «սելե» նշանակում է «երկաթ», իսկ սելենգա - «երկաթե»։
Արագ փաստեր Սելենգա, Բնութագիր ...
Սելենգա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1024 կմ |
Ավազանի մակերես | 447 000 կմ² |
Ջրի ծախս | 935 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Delgermörön? |
Գետաբերանի տեղակայում | Բայկալ լիճ |
Կոորդինատներ | 49°15′43″ հս․. լ. 100°40′47″ ավ. ե.HGЯOL |
Հոսող հոսքեր | Eg River?, Dzhida?, Temnik?, Օրխոն, Չիկոյ, Խիլոկ, Ուդա, Delgermörön?, Իտանցա, Khanui River?, Օրոնգոյ, Bayan-Gol?, Kabanya River?, Ivolga?, Տալովկա (Սելենգայի վտակ), Պյանայա (Սելենգայի վտակ), Kuytunka? և Ider River? |
Ջրի մարմիններ | Բայկալ լիճ |
Երկրամաս | Խուվսգել և Բուրյաթիա |
Ջրահավաք | Ենիսեյի ավազան |
Փակել
1751, 1783, 1830, 1869 թվականներին գետի մեծ հեղեղումներ են տեղի ունեցել[6]։