From Wikipedia, the free encyclopedia
Սարոջինի Նայդու (բենգալերեն՝ সরোজিনী চাত্তপাধ্যায়া, փետրվարի 13, 1879[2][3][4][…], Հայդարաբադ, Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան[5] - մարտի 2, 1949[2][4][6], Լաքհնաու, Միացյալ գավառներ, Հնդկաստանի տիրապետություն), հնդիկ բանաստեղծուհի, Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախացման համար շարժման մասնակից, Հնդկական ազգային կոնգրեսի առաջին կին նախագահը[8] և Միացյալ նահանգների առաջին կին նահանգապետը։
Սարոջինի Նայդու բենգալերեն՝ সরোজিনী নায়ডু | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Sarojini Chattopadhyay[1] |
Ծնվել է | փետրվարի 13, 1879[2][3][4][…] |
Ծննդավայր | Հայդարաբադ, Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան[5] |
Վախճանվել է | մարտի 2, 1949[2][4][6] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Լաքհնաու, Միացյալ գավառներ, Հնդկաստանի տիրապետություն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, քաղաքական գործիչ, independence activist և ազատության մարտիկ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ, Գիրթոն քոլեջ, Մադրասի համալսարան, St. George's Grammar School? և Նիզամ վարժարան |
Ուշագրավ աշխատանքներ | In the Bazaars of Hyderabad? |
Անդամակցություն | Ազգային դրոշի ներկայացման կոմիտե[7] |
Կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես |
Զավակներ | Padmaja Naidu? |
Sarojini Naidu Վիքիպահեստում |
Սարոջինի Նայդուն ծնվել է 1879 թվականի փետրվարի 13-ին ուսուցիչ Ագորենատ Չատոպադահյայի ընտանիքում, ութ քույր ու եղբայրներից ամենամեծն էր (նրա եղբայրներից մեկը եղել է հեղափոխական)[9]): Նայդուի հայրը, ստանալով Էդինբուրգի համալսարանի գիտությունների դոկտորի աստիճան, բնակություն է հաստատել Հայդարաբադում, որտեղ հիմնել և ղեկավարել է Հայդարաբադի քոլեջը։
Նայդուի հայրը ցանկացել է, որ դուստրը դառնա մաթեմատիկոս կամ գիտնական, բայց Նայդուն հետաքրքրվել է պոեզիայով և սկսել բանաստեղծություններ գրել անգլերենով (ապագա բանաստեղծուհին իմացել է ուրդու, թելուգու լեզուները, անգլերեն, բենգալերեն և պարսկերեն[10]): 12 տարեկանում Սարոջինի Նայդուն հասել է ազգային փառքի և ընդունվել Մադրասի համալսարան։
1895 թվականին Նայդուն կրթությունն ավարտելու համար մեկնել է Անգլիա, որտեղ սովորել է Լոնդոնի Թագավորական քոլեջում, այնուհետև՝ Քեմբրիջի Գիրտոն քոլեջում[11]։
Մահաթմա Գանդիի կոչով Սարոջինին ակտիվ մասնակցություն է ունեցել Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման պայքարի քաղաքացիական անհնազանդության արշավին, ենթարկվել ձերբակալությունների։
Սարոջինի Նայդուն մահացել է 1949 թվականի մարտի 2-ին Լաքհնաու քաղաքում։
Սարոջինին գրել է ավելի քան 150 քնարական բանաստեղծություններ, որոնք հետագայում ներառվել են «Ոսկե շեմք» (The golden threshold, 1905 թվական), «Ժամանակի թռչուն» (The bird of time, 1912 թվական), «Կոտրված թև» (The broken wing, 1917 թվական) ժողովածուներում։ Ավելի ուշ դրանք բոլորը միավորվել են «Թագավորական ֆլեյտա» ժողովածուի մեջ։ Իր բանաստեղծություններում Նայդուն ստեղծել է Հնդկաստանի, այդ թվում հարազատ Դեկանի գյուղական կյանքի բանաստեղծական պատկերը, նրա պոեզիայում համատեղված են վաղ հնդկական ռոմանտիզմի որոշ առանձնահատկություններ և նոր ռոմանտիկ ոճի միտումներ։ Նայդուի բանաստեղծությունները թարգմանվել են հնդկերեն և եվրոպական լեզուներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.