Սասսարի
քաղաք Իտալիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Իտալիայում From Wikipedia, the free encyclopedia
Սասսարի (իտալ.՝ Sassari), քաղաք Իտալիայում, Սարդինիա ինքնավար մարզում։ Կալիարիից հետո երկրորդ ամենամեծ քաղաքն է բնակչության թվով՝ 127,525 բնակիչ[2], և ֆունկցիոնալ ուրբանիզացված տարածք է՝ շուրջ 222000 բնակչությամբ[3]։ Կղզու ամենահին քաղաքներից մեկն է, որը պարունակում է արվեստի գլուխգործոցների նշանակալից հավաքածու։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սասսարի | |||||
իտալ.՝ Sassari սարդ.՝ Tàtari Sàssari | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Համայնք | Սասսարի | ||||
Մակերես | 547,04 կմ² | ||||
ԲԾՄ | 225±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | ▲121 021 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 079 | ||||
Փոստային դասիչ | 07100 և 07040 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SS | ||||
Պաշտոնական կայք | comune.sassari.it | ||||
| |||||
Սկսած հիմնադրումից՝ 12-րդ դարից Սասսարին կառավարվում էր լոգուդորոցիների, պիզացիների, սասսարեցիների, Արագոնիայի թագավորության և իսպանիացիների կողմից, որոնք բոլորն էլ նպաստել են Սասսարիի պատմական և գեղարվեստական ժառանգությանը։
Սասսարի քաղաքը հարուստ է արվեստով, մշակույթով և պատմությամբ, և հայտնի է իր գեղեցիկ պալատով, և նեոկլասսիկալ ճարտարապետության ոճերով կառուցված մի շարք կառույցներով, ինչպիսիք են Պիացցա դ'Իտալիան (Իտալիայի հրապարակ) և Teatro Civico թատրոնը (Քաղաքացիական թատրոն)[4]։
Սարդինիա կղզու բնակչությամբ երկրորդ քաղաքը և Իտալիայի հինգերորդ խոշորագույն մունիցիպալիտետը (546 քառակուսի կիլոմետր)՝ Սասսարին, մշակութային, զբոսաշրջային, առևտրական և քաղաքական կարևոր նշանակություն ունի կղզու համար[5]։ Քաղաքի տնտեսությունը հիմնականում հենված է զբոսաշրջության և ծառայությունների, մասամբ նաև՝ հետազոտությունների, շինարարության, դեղագործության և նավթարդյունաբերության վրա[5]։
Սասսարին գտնվում է Սարդինիա կղզու հյուսիս-արևմուտքում, ծովի մակարդակից 225 մետր բարձրության վրա։ Քաղաքը տարածվում է լայն կարստային սարահարթի վրա, որը իջնում է դեպի Ասինարա ծոց և Նուրրա դաշտավայր։ Քաղաքը շրջապատված է հազարավոր հեկտարների ձիթապտղի պլանտացիաների կանաչ գոտիներով, որոնք 19-րդ դարից մասամբ փոխարինվել են կաղնու և միջերկրական ծառերի խառն անտառներով։ Նուրա դաշտավայրն, որը նոսր է բնակեցված, տարածվում է դեպի արևմուտք և ընդգրկում է Սասսարի քաղաքի հիմնական մասը, մինչդեռ քաղաքային ագլոմերացիան, որն ունի 275,000 բնակչություն, տարածվում է՝ հարավ-արևելք։ Ջրի առատությունը՝ շուրջ 400 աղբյուրներ և արտեզյան հորեր, դարեր շարունակ նպաստել է այգեգործության զարգացմանը։
2007 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 128,611 բնակիչ, որից 61,944՝ տղամարդ, իսկ 66,667՝ կին։ Վերջին 7 տարիների ընթացքում (2001-2008 թվականներին), բնակչությունը 9,519 ավելացել է։
Վերջին 7 տարիների ընթացքում (2001-2008թթ.) Բնակչությունը 9,519 բնակչությամբ ավելացել է,
Վերջին տասնամյակների ընթացքում քաղաքի բնակչությունը մեծացել է, հիմնականում կղզու ներքին շրջաններից և այլ իտալական շրջաններից եկած հազարավոր սարդինիացիների գաղթի պատճառով։ 2008 թվականին քաղաքի բնակչության 98.4%-ը իտալացիներ էին, իսկ 1978 բնակիչ օտարերկրյա ներգաղթյալներ էին։ Սասսարիում բնակվող օտարերկրացի քաղաքացիներն են[6] ․
Սասսարիի քույր քաղաքներն են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.