Սասպեյրներ
From Wikipedia, the free encyclopedia
Սասպեյրներ, հեսպերիտներ (հունարեն՝ Ἑσπερίδες, վրաց.՝ სასპერები, sasp'erebi), Հին Հայաստանի Բարձր Հայք նահանգի Սասպեյր գավառի բնիկ ցեղերի՝ սպերացիների անվանումը Հին Հունաստանի, աղբյուրներում։ Ըստ Հերոդոտոսի[1], սասպեյրները զինվել են իրենց համար հարևանների՝ կոլխերի (Կողքիսի բնակիչների) նման (ծառի ճյուղերից հյուսված սաղավարտ, կաշեպատ փոքր վահան, կարճ նիզակ և դաշույն), արամեական դրացի ցեղերի՝ մատիենների ու ալարոդների հետ կազմել Աքեմենյան տիրակալության 18-րդ վարչամիավորը, որը վճարել է 200 տաղանդ հարկ։
Համաձայն տարածված տեսակետի՝ սասպեյրները քարթվելական ցեղեր էին[2][3][4], նրանց ծագումը, սակայն, կապվում է նաև սկյութների հետ[5]։
Նրանց մոտավոր հայրենիքը գտնվել է Ճորոխ գետի և Տիգրիս և Եփրատ գետերի ակունքների միջև։ Իսպիր (Սպերի) տեղանունը ենթադրում են որ ծագել է այս ցեղի անունից[6]։