Սապալա
From Wikipedia, the free encyclopedia
Սապալա (իսպ.՝ Zapala, արտասանվում է /θаˈраlа/), քաղաք Արգենտինայի Պատագոնիայի հյուսիսում՝ Նեուկեն գավառի աշխարհագրական կենտրոնում։ Գտնվում է գավառի մայրաքաղաք Նեուկենից 182 կմ դեպի արևմուտք՝ արգենտինա-չիլիական սահմանից 115 կմ հեռավորության վրա։ Համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 1012 մետր բարձրության վրա[2]։
Քաղաք | ||
---|---|---|
Սապալա | ||
Երկիր | ![]() | |
Նահանգ | ՆեուկենՆեուկեն | |
Դեպարտամենտ | Սապալա | |
Քաղաքապետ | Մարիա Սոլեդադ Մարտինես | |
Հիմնադրված է | 1913 թ. | |
Տվյալ կարգավիճակում | 1948 թվականից | |
Մակերես | 452,47 կմ² | |
ԲԾՄ | 1012 մ | |
Խոսվող լեզուներ | իսպաներեն | |
Բնակչություն | 32 355 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC-3 | |
Հեռախոսային կոդ | 02942[1] | |
Փոստային ինդեքս | Q8340 | |
Փոստային դասիչ | Q8340 | |
Պաշտոնական կայք | zapala.com.ar | |
| ||
Բնակավայրի հիմանդրման ամսաթիվ է համարվում 1913 թվականի հուլիսի 12-ը՝ Սապալայում Ferrocarril General Roca (ներկայում՝ Ferrosur Roca) երկաթուղագծի կայարանի բացման օրը։ Քաղաքի (մունիցիպալ շրջան՝ municipio) կարգավիճակ ստացել է 1948 թվականին։ Մեր օրերում Սապալան տնտեսական, տրանսպորտային ու մշակութային կենտրոն է։ Հենց այդտեղից են սկիզբ առնում Պատագոնիայի զբոսաշրջային բազմաթիվ ուղիներ։ Քաղաքի միջով են անցնում №22 և №40 ազգային ավտոմայրուղիները, այստեղ են հատվում գավառային նշանակություն ունեցող № 13, 14, 16 և 46 ճանապարհները։
Արդյունաբերական հիմնական ուղղություններն են հանքարդյունաբերությունը, ցեմենտի արդյունաբերությունը և չհանգած կրի արդյունաբերությունը։
Քաղաքում է տեղակայված պրոֆեսոր Օլսախերի անվան հանքաբանության թանգարանը։