![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d6/Meerabai_%2528crop%2529.jpg/640px-Meerabai_%2528crop%2529.jpg&w=640&q=50)
Սամսարա
From Wikipedia, the free encyclopedia
Սամսարա կամ Սանսարա (սանսկրիտ՝ संसार, saṃsāra, թափառում, դեգերում, աշխարհ), աշխարհներում ծննդի և մահվան շրջապտույտ (ցիկլիկ փոփոխություն)[1][2], որը սահմանափակված է կարմայով, Հնդկաստանի փիլիսոփայության հիմնական հասկացություններից մեկը[2][3]․ «սամսարայի օվկիանոսում» խեղդվող հոգին ձգտում է ազատագրման (մոկշա) և իր նախկին գործողությունների արդյունքներից մաքրման (կարմա), որոնք հանդիսանում են «սամսարայի շղթայի» մի մասը։ Սամսարան երբեմն հիշատակվում է այնպիսի հասկացությունների և արտահայտությունների հետ, ինչպիսիք են վերամարմնավորում (Ռեինկարնացիա), վերաբնակեցում, կարմայի ցիկլ, «աննպատակ թափառման և աշխարհիկ գոյության ցիկլ»[2][4]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d6/Meerabai_%28crop%29.jpg/320px-Meerabai_%28crop%29.jpg)
Սամսարայի հայեցակարգն իր արմատները ստանում է վեդայական գրականությունից, սակայն տեսությունն այնտեղ նկարագրված չէ։ Այն ավելի զարգացած ձևով, բայց առանց գործնական մանրամասների, ներկայացված է վաղ շրջանի Ուպանիշադներում[5][6]։ Սամսարա ուսմունքի ամբողջական բացատրությունը գտնվել է այնպիսի շրամանական կրոններում, ինչպիսիք են Բուդդայականությունը և Ջաինիզմը, ինչպես նաև հնդկական փիլիսոփայության մ․թ․ա․ 1-ին հազարամյակի կեսերի տարբեր դպրոցներում[6][7]։ Սամսարայի ուսմունքը կապված է կարմայի ուսմունքի հետ[8][9]։ Սամսարայից ազատագրումը կոչվում է մոկշա, նիրվանա, մուկտի կամ կաիվալյա[10][11]։