![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/eb/Flag_of_Sakha.svg/langhy-640px-Flag_of_Sakha.svg.png&w=640&q=50)
Սախա-Յակուտիայի Հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Սախա-Յակուտիայի Հանրապետություն (ռուս.՝ Респу́блика Саха (Яку́тия)), հանրապետություն Ռուսաստանի կազմում[2], Ռուսաստանի Դաշնության միավոր։ Մայրաքաղաքն է Յակուտսկ քաղաքը։
Սախա-Յակուտիայի Հանրապետություն ռուս.՝ Респу́блика Саха (Яку́тия) | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Հեռավորարևելյան դաշնային շրջան | ||||
Հիմն | Սախայի Հանրապետության օրհներգը | ||||
Կարգավիճակ | Հանրապետություն | ||||
Մտնում է | Ռուսաստան[1] | ||||
Վարչկենտրոն | Յակուտսկ | ||||
Հիմնական լեզու | յակուտերեն, ռուսերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | ռուսերեն և յակուտերեն | ||||
Բնակչություն (2010) | 958 528 (55 տեղ) | ||||
Տարածք | 3083523 (1 տեղ) | ||||
![]() | |||||
![]() | |||||
Հիմնադրված է | 27 ապրիլի 1922 թվական թ. | ||||
Սահմանակցում է | Կրասնոյարսկի երկրամաս, Իրկուտսկի մարզ, Անդրբայկալյան երկրամաս, Ամուրի մարզ, Խաբարովսկի երկրամաս, Մագադանի մարզ և Չուկոտկայի ինքնավար օկրուգ | ||||
Ժամային գոտի | YAKT?, VLAT? և Մագադանի ժամանակ | ||||
Հապավում | Якутия և Саха сирэ | ||||
Փոխարինեց | Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն | ||||
ISO 3166-2 կոդ | RU-SA | ||||
Ավտոմոբիլային կոդ | 14 | ||||
rkomi.ru/en/ | |||||
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/%D0%AF%D0%BA%D1%83%D1%82%D0%B8%D1%8F.png/640px-%D0%AF%D0%BA%D1%83%D1%82%D0%B8%D1%8F.png)
Սահմանակից է Ռուսաստանի Մագադանի, Ամուրի և Իրկուտսկի մարզերի, Խաբարովսկի, Անդրբայկալյան և Կրասնոյարսկի երկրամասերի, ինչպես նաև Չուկոտկայի ինքնավար օկրուգի հետ։ Յակուտիան տարածքով գերազանցում է Արգենտինային[3]՝ աշխարհում տարածքով մեծությամբ ութերորդ պետությանը։ Հանրապետության բնակչությունը, սակայն, մեկ միլիոնից պակաս է, ինչը հանրապետությանը բնակչության խտությամբ դարձնում է Ռուսաստանում ամենացածրերից մեկը (ավելի ցածր խտություն ունեն միայն Չուկոտկայի և Նենեցյան ինքնավար օկրուգը և Մագադանի մարզը)։ Այն նաև կլիմայական առումով աշխարհի ամենադաժան վայրերից է։ Այստեղ է գտնվում Հյուսիսային կիսագնդի ցրտի բևեռը։ Ընդգրկված է Հեռավորարևելյան դաշնային շրջանի կազմում, Հեռավորարևելյան տնտեսական շրջանի մի մասն է։
Այն ձևավորվել է 1922 թվականի ապրիլի 27-ին որպես Յակուտական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն՝ ՌԽՖՍՀ-ի կազմում, թեև Յակուտսկի գավառը, որը մոտ է ներկայիս Յակուտիայի տարածքին, առաջացել է դեռևս 1638 թվականին։
1990 թվականի սեպտեմբերի 27-ին Յակուտական ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը հայտարարեց Յակուտ-Սախա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ինքնավարության վերափոխման մասին։
1991 թվականին Յակուտ-Սախա ԽՍՀ-ն ստացավ իր ժամանակակից անվանումը՝ Սախայի Հանրապետություն (Յակուտիա)։
Յակուտիան բնական ռեսուրսների տնտեսական ներուժի բարձր հնարավորությամբ տարածաշրջան է[4]։
Հայտնի է ծայրահեղ կլիմայական պայմաններով. ձմեռներն այստեղ աշխարհի բոլոր շրջաններից ամենացուրտն են, բացառությամբ աննշան կամ մշտական բնակչություն չունեցող շրջանների։
Պետական լեզուներ՝ յակուտերեն և ռուսերեն։ Հյուսիսի բնիկ ժողովուրդների խտաբնակ վայրերում, Հանրապետության Սահմանադրության համաձայն, այս ժողովուրդների լեզուները համարվում են պաշտոնական[5]։
Յակուտիան Ռուսաստանի Դաշնության միակ վարչական միավորն է, որի տարածքը երեք ժամային գոտիներում են, Մոսկվայի ժամանակից տարբերությունը +6, +7, +8 ժամ է։