![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d6/Self-portrait_by_Salvator_Rosa.jpg/640px-Self-portrait_by_Salvator_Rosa.jpg&w=640&q=50)
Սալվատորե Ռոզա
From Wikipedia, the free encyclopedia
Սալվատորե Ռոզա (իտալ.՝ Salvator Rosa, հունիսի 20, 1615(1615-06-20)[1][2][3][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4][5] - մարտի 15, 1673(1673-03-15)[1][6][2][…], Հռոմ, Պապական մարզ[5]), իտալացի նկարիչ և բանաստեղծ։ Ստեղծագործել է Նեապոլում, Ֆլորենցիայում և Հռոմում։ Սոցիալական առկա նորմերի դեմ ռոմանտիկ բողոքի տարրերով տոգորված Ռոզայի արվեստը հակադրվել է իտալական բարոկկոյի ակադեմիական ուղղությանը։ Ռոզայի կրոնական, և դիցաբանական («Աստրեայի հրաժեշտը գյուղացիներին», Պատմագեղարվեստական թանգարան, Վիեննա), ինչպես և հեծելազորի ճակատամարտեր և ծովափնյա տեսարաններ պատկերող նրա նկարներն ու դիմանկարները առանձնանում են լուսաստվերային սուր հակադրություններով։
Սալվատորե Ռոզա Salvator Rosa | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 20, 1615(1615-06-20)[1][2][3][…] |
Ծննդավայր | Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4][5] |
Վախճանվել է | մարտի 15, 1673(1673-03-15)[1][6][2][…] (57 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[5] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ, թատրոնի դերասան, նկարիչ-փորագրող, երաժիշտ, գծանկարիչ, գրող և վիզուալ արտիստ |
Ոճ | բարոկկո[7] |
Ժանր | պատմական գեղանկարչություն[7], կրոնական նկարչություն[7] և բնանկար[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Jason Charming the Dragon?, Heroic Battle? և Saul and the Witch of Endor? |
Ամուսին | Lucrezia Paolini? |
Համատեղ ապրող | Lucrezia Paolini? |
![]() |
Գրական երկերում դիմել է բարդ այլաբանությունների և արտասովոր դրամատիկականացված կերպարների, սուր ծաղրել իր ժամանակի իտալական գրական ուղղությունները, խարազանել տիրող դասակարգերի արատները։ «Պատերազմ» երգիծանքում Ռոզան համակրանքով է պատկերել Նեապոլի 1647 թվականի ժողովրդական հակաֆեոդալական ապստամբությունը։