From Wikipedia, the free encyclopedia
Սալվատորե Ռիինա (առավել հայտնի է Տոտո Ռիինա անվամբ, նոյեմբերի 16, 1930, Կորլեոնե, Պալերմո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[1][2] - նոյեմբերի 17, 2017[3], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[4]), իտալացի (սիցիլիացի) մաֆիոզ, Կոզա նոստրայի նախկին ղեկավար, «բոսսերի բոսս»։ Հանցագործ կարիերայի ժամանակ, իբր, սպանել է ավելի քան 40 մարդու և համարվում է հարյուրավոր մարդկանց սպանությունների պատվիրատու։ Ստացել է Կարճլիկ (իտալ.՝ Il Corto) մականունը, որը պայմանավորված էր կարճ հասակի հետ (1,58 մետր)։
Սալվատորե Ռիինա իտալ.՝ Salvatore Riina | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1930 |
Ծննդավայր | Կորլեոնե, Պալերմո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 17, 2017[3] (87 տարեկան) |
Մահվան վայր | Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Մասնագիտություն | հանցագործ և սերիական մարդասպան |
Ամուսին | Ninetta Bagarella?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | կապո դի կապի |
Երեխաներ | Giuseppe Riina?[5], Lucia Riina?[6] և Giovanni Riina?[5] |
Salvatore Riina[5] Վիքիպահեստում |
Տոտո Ռիինան ծնվել է Կորլեոնե գյուղում։ 18 տարեկանում անցել է մաֆիայի շարքերը, այն բանից հետո, երբ պատվերով մարդ է սպանել։ 1949 թվականին կռվի ժամանակ մարդ է սպանել, որի համար դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։
1958 թվականին Բերնարդո Պրովենցանոյի և Լուչանո Լեջիոյի հետ միասին մասնակցել է Կոզա նոստրայի պարագլուխ Միկելե Նավարայի սպանությանը։ Մաֆիայի պարագլխի կոչումը անցնում է Լեջիոյին։ Հաջորդ տասնամյակի ընթացքում լիկվիդացվում են Նավարրայի կողմնակիցները, որոնք թաքնվել էին Լեջիոյի և Ռիինայի կողմնակիցների հետապնդումներից։ 1974 թվականին Լեջիոյի ձերբակալությունից և դատապարտումից հետո, Ռիինան դարձել է մաֆիայի դե ֆակտո պարագլուխը, չնայած որ Լեջիոն պահպանել էր որոշակի ազդեցություն։
1981—1983 թվականներին սկսվել է կոնֆլիկտ, որը պատմության մեջ հայտնի է դարձել Կլանների երկրորդ պատերազմ անվամբ։ Այդ պատերազմի արդյունքում, Կորլեոնեի մաֆիոզները իրենց ձեռքը վերցրեցին Կոզա նոստրայի նկատմամբ իշխանությունը։ Զուգահեռաբար, Ռիինան փաստացիորեն պատերազմ էր վարում նաև իտալական կառավարության հետ՝ սպանելով դատավորների, դատախազների, ոստիկանների և քաղաքական գործիչների։ Այդ գործողությունների նպատակը իտալական իշխանական համակարգին վախեցնելն էր։ Նրա զոհերի շարքում են եղել Ջովանի Ֆալկոնեն և Պաոլո Բորսելինոն։
Ֆալկոնեի և Բորսելինոյի սպանությունները հանրային մեծ դժգոհություն առաջացրեցին և ստիպեցին իտալական իշխանություններին գործել։ 1993 թվականի հունվարի 15-ին Ռիինան ձերբակալվել է Պալերմոյում։ Ձերբակալության ժամանակ նա վստահեցնում էր, որ հանդիսանում է սովորական հաշվապահ։ Սակայն նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե որ ընկերության համար է աշխատում։ Ձերբակալության ժամանակ Ռիինան շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը՝ իր նկատմամբ լավ վերաբերմունքի համար։ Լսումների ժամանակ նա հայտարարել է, որ երբեք չի լսել մաֆիայի մասին և չգիտի, որ Իտալիայի ամենաշատ որոնվող մարդկանցից մեկն է։
Ռիինայի ձերբակալությունը ստվերում թողեց այն փաստը, որ մինչև իր ձերբակալությունը, նա ապրել է Պալերմոյում, առանց ինչ-որ մեկի անհանգստության։ Նա տառապել է դիաբետով և նրա երեխաները եկել են հիվանդանոց՝ նշելով իրենց իսկական անունները։ Հայտնի է, որ նա մեկնել է Վենետիկ՝ մեղրամիսը անցկացնելու նպատակով։
Ռիինան երկու անգամ դատապարտվել է ցմահ ազատազրկման, մեղադրվել է հարյուրավոր սպանությունների իրականացման և պատվիրման համար, այդ թվում Բորսելինոյի և Ֆալկոնեի, ինչպես նաև Կարլո Ալբերտո Դալլա Կիեզայի, ով եղել է Պալերմո կարաբինիերների հրամանատարը, Սալվո Լիմայի՝ իտալացի քաղաքական գործչի, ով կասկածվում էր մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ։ Վերջինիս սպանության համար 1998 թվականին նա դարձյալ դատապարտվել է ցմահ ազատազրկման։
2011 թվականի դրությամբ, նա պահվել է խիստ հսկողության ռեժիմով բանտում և սահմանափակ կապեր է ունեցել արտաքին աշխարհի հետ։ 2004 թվականին երկու անգամ սրտի կաթված է ստացել։
2015 թվականի ապրիլի 14-ին Ֆլորենցիայի դատարանը Ռիինայի վրայից հանել է 1984 թվականի դեկտեմբերի 23-ին «Նեապոլ-Միլան» գնացքում տեղի ունեցած ահաբեկչության մեղադրանքը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.