Սաիդա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սաիդա[2] (արաբ․՝ سعيدة), քաղաք Ալժիրի հյուսիսարևմտյան մասում։ Նույնանուն վիլայեթի վարչական կենտրոնն է։
Բնակավայր | ||
---|---|---|
Սաիդա | ||
Երկիր | Ալժիր | |
Համայնք | Saïda District? | |
Հիմնադրված է | 1854 թ. | |
Մակերես | 75,62 կմ² | |
ԲԾՄ | 980±1 մետր | |
Բնակչություն | 128 413 մարդ (2008)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 20000 | |
| ||
Գտնվում է վիլայեթի հյուսիս-արևմուտքում, Ատլասի լեռներում, ծովի մակերևույթից 868 մետր միջին բարձրության վրա[3].
, երկրի մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 335 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Շրջակայքում կան 1 000-1 200 մետր բարձրությամբ սարեր[4][5]։
Աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ Սաիդան ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել. դեռևս հինհռոմեական ժամանակներում այստեղ բերդ է կառուցվել[4]։ Բնակավայի ամրություններն օգտագործել է նաև 19-րդ դարի Ալժիրի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Աբդ ալ Քադիրը, ով 1844 թվականին, երբ ֆրանսիական զորքերը մոտեցել են, այրել է քաղաքը։ Ֆրանսիացիները վերականգնել են այն և դարձրել իրենց ֆորպոստը, որտեղ մի ժամանակ հանգրվանել է ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի գնդերից մեկը։ Բնակավայրի բուռն թափով աճին նպաստել է երկաթուղու բացումը 1862 թվականին։ 1896 թվականին քաղաքի բնակչության թվաքանակն արդեն հասել էր 7 803-ի[4], ընդ որում՝ բնակիչներից 3641-ը մուսուլմաններ էին[4], 2801-ը՝ ֆրանսիացիներ[4], 1348-ը՝ այլ եվրոպացիներ[4] (հիմնականում իտալացիներ, իսպանացիներ, մալթացիներ)։ Ըստ պաշտոնական տվյալների՝ քաղաքում ապրել է նաև 13 հրեա[4]։
2008 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 128 413[6]:
Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները.
1977 | 1987 | 1998 | 2008 | 2012 |
---|---|---|---|---|
53 450 | 81 874 | 115 106 | 128 413 | 141 020[7] |
Բնակչության միջին տարեկան աճը կազմել է 1,12%[8]։
Սաիդայից 3 կիլոմետր դեպի հյուսիս ընկած է նույնանուն օդանավակայանը[3]։ Քաղաքն այլ բնակավայրերի հետ կապված է նաև երկաթուղով ու ավտոտրանսպորտով։
Սաիդան գյուղատնտեսական արտադրանքի թողարկման տարածաշրջանային կենտրոն է։ Շրջապատող սարերն անտառապատ են։ Քաղաքի մերձակա դաշտերում աճեցնում են ցորեն, ձիթապտուղ, խաղող, էսպարտո։ Զարգացած է անասնապահությունը[9]։ Արտադրվում են ձավարեղեն, բուրդ, կաշվեղեն։ Սաիդան կրում է «Ջրերի քաղաք» մականունը. շրջակայքում կան հանքային առատ աղբյուրներ, որոնց ջուրը շշալցվում է և վաճառքի հանվում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.