From Wikipedia, the free encyclopedia
«Ռուսաստանից սիրով» (ռուս.՝ From Russia With Love), բրիտանացի լրտես Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող Յան Ֆլեմինգի հինգերորդ վեպը։
Ռուսաստանից սիրով անգլ.՝ From Russia, with Love | |
---|---|
Հեղինակ | Յան Ֆլեմինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | լրտեսական վեպ |
Թեմա | Սառը պատերազմ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջեյմս Բոնդ, Ռխզա Կլեբբ, Տատյանա Ռոմանովա և Մ |
Նկարագրում է | Ստամբուլ և Եվրոպա |
Շարք | Ջեյմս Բոնդ |
Նախորդ | Ադամանդները հավերժ են |
Հաջորդ | Դոկտոր Նոու |
Կազմի հեղինակ | Ռիչարդ Չոպինգ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Jonathan Cape |
Հրատարակման տարեթիվ | ապրիլի 8, 1957 |
Ծանոթացեք — Ջեյմս Բոնդ։ Անբասիր, հիանալի կրթված գեղեցիկ տղամարդ։ Բացարձակ անողոք և մահացու վտանգավոր։ Այս անգամ նրան սպասվում է պայքար շատ վտանգավոր հակառակորդի հետ՝ խորհրդային հետախուզության, ի դեմս հիանալի նախապատրաստված գերլրտեսի, որը գերազանցությամբ ավարտել է ՊԱԿ-ի դպրոցը։ Ճիշտ է, Գործակալ 007-ի վիճակը մի փոքր թեթևացնում է այն հանգամանքը, որ նրա մրցակիցը կանացի սեռի ներկայացուցիչ է։
Ելնելով նոր արտաքին քաղաքական դոկտրինայից, Խորհրդային Միությունը դարձել է ավելի քիչ ագրեսիվ և ավելի բաց երկխոսության համար, սակայն դա միայն տեսանելի կողմն է։ ՍՄԵՐՇ-ի ղեկավար գեներալ Գրուբոզաբոյչիկովը իր լավագույն մասնագետներ Կրոնշտեյնին և Ռոզա Կլեբին հանձնարարություն է տալիս մշակել սարսափեցման գործողություն, որի համաձայն բրիտանացի լավագույն գործակալ Ջեյմս Բոնդը պետք է վարկաբեկվի, իսկ այնուհետև՝ վերացվի։ Խայծի դերում պետք է հանդես գա ՊԱԿ-ի սերժանտ Տատյանա Ռոմանովան։ Տատյանան հանդիսանում է Ռոմանովների տան «ռուսական արքայադուստրը»։ Ռոզա Կլեբի շուրթերով հաստատվում է, որ խորհրդային բոլոր սպաները «նախկիններից են», որը չի համապատասխանում իրականությանը։ Իրականությանը չի համապատասխանում և հեղինակի կողմից «երկարեցված» ՍՄԵՐՇ-ի գործունեությունը՝ պատերազմից հետո, չնայած ինքը՝ Ֆլեմինգը, պնդում է իր նկարագրությունների ճշտությունը։
«Ռուսաստանից սիրով» հիշատակվում է խորհրդային միջազգայնագետ-թղթակից Եվգենի Կորշունովի «Քամելեոն գործողությունը» գրքում։ Այնտեղ Ֆլեմինգի վեպն անվանվում է որպես «հիմարության աստիճանի վայրի»։ Իր հերթին, գլխավոր հերոս Պյոտր Նիկոլաևիչ Կորշունովին, այլ կերպարները անվանում են «ռուսական Ջեյմս Բոնդ»։
Գիրքը էկրանավորվել է 1963 թ.՝ նույն անվանումով, «Ռուսաստանից սիրով»։ Դա դերասան Շոն Քոններիի մասնակցությամբ երկրորդ ֆիլմն էր, որում նա խաղում է Ջեյմս Բոնդի դերը և որը դերասանը համարում է Ջեյմս Բոնդի մասին իր ֆիլմերից լավագույնը։
Ինչպես Բոնդի մասին բոլոր վաղ ֆիլմերում, «Ռուսաստանից սիրով»-ը (1963 թ.) բավականաչափ ճշգրտորեն հետևում է սկզբնաղբյուրին։ Գլխավոր տարբերությունը հանդիսանում է նրանում, որ չարագործական ծրագիրը ՍՄԵՐՇ-ի փոխարեն պատկանում է ՍՊԵԿՏՐ-ին՝ Էռնստ Ստավրո Բլոֆելդի ղեկավարությամբ։ Բացի այդ, գրավչության հեշտության համար, ֆիլմում ավելացված են երկու էքշն դրվագներ՝ Բոնդի պայքարը ուղղաթիռի հետ և հետապնդումը մոտորանավակներով։ Ֆիլմի կերպարները համարյա նույնպիսին են, ինչպես նրանց նկարագրել է Ֆլեմինգը։ Ֆիլմում տեղ չի գտել միայն Բոնդի ֆրանսիացի պաշտոնակից Ռենե Մատիսը՝ «Կազինո Ռոյալ» գրքից և ՍՄԵՐՇ-ի ամբողջ գեներալական անձնակազմը։
Յան Ֆլեմինգի ստեղծագործությունները Արխիվացված 2012-03-23 Wayback Machine և առաջին հրատարակությունները
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.