Ռորայիմա (լեռ)
From Wikipedia, the free encyclopedia
Ռորայիմա (Tepuy Roraima), սեղանաձև լեռ (տեպուի) Հարավային Ամերիկայում։ Գտնվում է Գվիանական սարահարթում՝ Կանայմա ազգային պարկի հարավ-արևելյան հատվածում, Բրազիլիայի (Ռորայմա նահանգ), Վենեսուելայի (Կանայմա ազգային պարկ) և Գայանայի (երկրի ամենաբարձր կետը) սահմանին։ Սահմանների խաչմերուկում (եռակի կետ) 5°12′08″ հս․ լ. 60°44′07″ ամ. ե.HGЯOL կոորդինատներոում լեռան բարձրությունը ծովի մակարդակից 2723 մետր է։ Ռորայիմայի գագաթը՝ սարավանդը ունի 24 կմ² մակերես։ Ռորայիմայի շրջանից են սկիզբ առնում Օրինոկո, Ամազոն և Էսսեկիբո ավազանների գետերը։ Առաջին անգամ նկարագրվել է սեր Վոլտեր Ռելիի կողմից 1596 թվանին։ Լեռան շրջանի հետագա արշավների հաշվետվությունները ոգեշնչել են Արթուր Կոնան Դոյլին և նա գրել է իր «Կորուսյալ աշխարհ» վեպը[1]։
Ռորայիմա | |
---|---|
Տեսակ | լեռ և Տեպուի |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածքային միավոր | Uiramutã? |
Լեռնաշղթա | Pacaraima Mountains? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2810 մետր |
Հարաբերական բարձրություն | 2338 մետր |
Մակերես | 50 կմ² |
Պահպանման տարածք | Կանայմա, Monte Roraima National Park? և Eastern Tepuis Natural Monument? |
Նյութ | ավազաքար |
Կանայմա ազգային պարկի տեպուիները կազմված են մոտ 2 միլիարդ տարեկան մինչքեմբրի ապարներից։
Ռորայիմայի վերևվում մշտապես կախված է մեծ լենտիկուլյար (ոսպնյակաձեև) ամպեր։