From Wikipedia, the free encyclopedia
Ռոնալդ Ռոս (անգլ.՝ Ronald Ross, մայիսի 13, 1857[1][2][3][…], Ալմորա, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - սեպտեմբերի 16, 1932[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդիկ բժիշկ և շոտլանդական ծագումնաբանության պարազիտոլոգ, 1902 թվականին բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Ռոնալդ Ռոս անգլ.՝ Ronald Ross | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1857[1][2][3][…] Ալմորա, Հնդկաստան |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1932[1][2][3][…] (75 տարեկան) Լոնդոն, Անգլիա |
Գերեզման | Putney Vale Cemetery |
Բնակության վայր(եր) | Անգլիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | Պարազիտոլոգիա |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի թագավորական քոլեջ |
Գործունեության ոլորտ | պարատիզոլոգիա և համաճարակաբանություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա |
Ալմա մատեր | Barts and The London School of Medicine and Dentistry? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][4] |
Ինչով է հայտնի | պիոներ, որը գտավ մալարիայի դեմ պայքարի զարգացման մեթոդները |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Rosa Bessie Bloxam? |
Երեխա(ներ) | Charles Campbell Ross of that Ilk, younger?[10] |
Հայր | Campbell Claye Grant Ross?[10] |
Մայր | Matilda Elderton?[10] |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Բժշկության Նոբելյան մրցանակակիր (1902) Թագավորական մեդալ (1909) Ալբերտի մեդալ (Թագավորական արվեստ) (1923) |
Ronald Ross Վիքիպահեստում |
Ռոնալդ Ռոսը ծնվել է 1857 թվականի մայիսի 13-ին Ալմարում։ Երբ տղան դարձավ 8 տարեկան, նա գնում է Անգլիայում սովորելու։ Չնայած նրան, որ Ռոսն արվեստագետ երեխա էր, նա երազում էր դառնալ բանաստեղծ, արտիստ կամ երաժշտագետ, բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ, պատմվածքներ է հրապարակել։ Իսկ հայրը պնդում էր, որ երեխան զբաղվի բժշկությամբ[11]։
1874 թվականին Ռոսը ընդունվում է բժշկական քոլեջ[12]։ Ուսումն ավարտելուց հետո Ռոնալդը սկսում է աշխատել բրիտանական «Բժշկական օգնություն Հնդկաստանում» կազմակերպությունում։
Աշխատանքի առաջիկա մի քանի տարին նա մեծ ժամանակ էր զբաղեցնում մաթեմատիկայի ուսումնասիրությանը և համաշխարհային գրականությանը։ Ավելի ուշ մալարիայի տարածումը Հնդկաստանում Ռոսին դրդում են զբաղվել այս հիվանդության պատճառի ուսումնասիրությամբ։1888 թվականին նա մեկնում է Անգլիա, որտեղ անցնում է բակտերիալոգիայի կուրս[12]։ Վերադառնալով զբաղվում է մալարիա հիվանդություն ունեցողների արյան ուսումնասիրությամբ։
Ռոսը կասկածում էր այդ ժամանակներում առաջադրված վարկածի վրա, որ մալարիայով վարակվելը կարող է լինել օդակաթիլային ճանապարհով։ Նա մի քանի հոդված է գրել, որոնցում ցանկանում էր ապացուցել, որ մալարիան առաջանում է արյան մեջ աղիքային թույների կուտակման պատճառով։
1894 թվականին Ռոսը կրկին մեկնում է Անգլիա[12]։ Այնտեղ ճակատագիրը նրան հանդիպացնում է Պատրիկ Մենսոնի հետ[11]։ Մենսոնը հայտնում է Ռոսին իր առաջարկն այն մասին, որ մալարիան կարող է առաջանալ միջատների խայթոցի պատճառով, սակայն նա չէր կարողանում դա ապացուցել։ Վարկածն անմիջապես հետաքրքրեց Ռոսին։ Նա որոշում է ուսումնասիրել այն։
1902 թվականին Ռոսը ստացել է Նոբելյան մրցանակ «մալարիայի աշխատանքի համար, որում նա ցույց է տվել, թե ինչպես է վարակն անցնում օրգանիզմ և միաժամանակ հիմք է դրել հետագա հաջող ուսումնասիրությունների համար այդ բնագավառում»։
1909 թվականին նա ստացել է Թագավորական մեդալ[13]։
Ռոնալդ Ռոսը մահացել է 1932 թվականի սեպտեմբերի 16-ին Լոնդոնում[11][12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.