Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Ռոմանոս Մելիքյանի անվան Երևանի երաժշտական ուսումնարան, հիմնադրվել է 1923 թվականին, Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ՝ նորաստեղծ կոնսերվատորիային կից։ 1954 թվականին կոչվել է Ռոմանոս Մելիքյանի անունով։ Մինչև 1975 թվականը տվել է 3000-ից ավելի շրջանավարտ, այդ թվում ճանաչված կոմպոզիտորներ, երաժիշտ-կատարողներ, միջազգային փառատոների և այլ մրցույթների դափնեկիրներ։ Ունի դաշնամուրային, լարային, վոկալ, փողային, տեսական-կոմպոզիտորական, խմբավարական և ժողովրդական գործիքների բաժիններ, սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ, քանոնահարների և ժողովրդական գործիքների անսամբլ։
Արագ փաստեր Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Տեսակ ...
Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ | |
---|---|
Տեսակ | կրթօջախ |
Հիմնադրված է | 1923 |
Անվանված է | Ռոմանոս Մելիքյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մաշտոցի պողոտա 11 շենք |
Փակել