![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/87/Mount_Ararat_and_the_Yerevan_skyline_in_spring_from_the_Cascade.jpg/640px-Mount_Ararat_and_the_Yerevan_skyline_in_spring_from_the_Cascade.jpg&w=640&q=50)
Կենտրոն (Երևանի վարչական շրջան)
համայնք Երևանում / From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոն, Հայաստանի մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Այն ընդգրկում է քաղաքի կենտրոնական մասը, որտեղ էլ մեծ մասամբ գտնվում են առևտրական կենտրոններ, զվարճանքի համար նախատեսված վայրեր և այլն։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենտրոն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կենտրոն, Երկիր ...
![]() Տեսարան դեպի Կենտրոն և Արարատ լեռը Կասկադից | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Երևանի վարչական բաժանում |
Մտնում է | Երևան |
ԲԾՄ | 995 ± 1 մետր |
Ղեկավար | Սամվել Ղուկասյան |
Հիմնական լեզու | հայերեն |
Բնակչություն | 125 700 մարդ (2015) |
Տարածք | 13,35 կմ² |
![]() | |
Հիմնադրված է | 1921 թ. |
Ժամային գոտի | UTC+4 |
yerevan.am/ru/districts/kentron/ | |
Փակել
2013 թվականի հունվարի 1֊ի տվյալներով վարչական շրջանի բնակչությունը կազմում է 126.000 մարդ[1]։
Կենտրոն վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ[2]։
Շրջանը բաժանված է 6 թաղամասերի՝ Փոքր Կենտրոն, Նորագյուղ, Նոր Կիլիկիա, Այգեստան, Կոնդ և Ձորագյուղ։ Այստեղ է տեղակայված Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը), Հայաստանի կենտրոնական բանկը, Հայաստանի նախագահի նստավայրը և բազմաթիվ նախարարություններ։