From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Քինգ Մերտոն (հուլիսի 4, 1910[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 23, 2003[1][2][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան «ակադեմիական» սոցիոլոգիայի ներկայացուցիչ։ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր (1947)։
Քննադատելով արդի բուրժուական սոցիոլոգիայում էմպիրիկի և տեսականի խզումը՝ Մերտոնն առաջ քաշեց «միջին մակարդակի տեսությունների» գաղափարը, որը պետք է կամրջի փորձնական տվյալները և ընդհանուր (բարձրագույն) տեսությունը։ Մերտոնն ղեկավարվել է կառուցվածքային-ֆունկցիոնալ վերլուծության մեթոդով, միաժամանակ քննադատել դրա ծայրահեղությունները (մասնավորապես, անձնավորության ֆունկցիոնալ ներդրման շնորհիվ, հասարակության ինտեգրացման և հավասարակշռության ձգտելու մասին դրույթը)։ Այս առումով «շեղված» վարքագիծը՝ սոցիալ անոմիան բացատրելիս ներմուծում է բացահայտ և ոչ բացահայտ ֆունկցիաներ, ինչպես նաև «դիսֆունկցիա» հասկացությունները՝ հասարակական կառուցվածքի խախտված համամասնությունը նշելու համար։ Մերտոնն առաջարկում է ուսումնասիրել այդ խոտորումները և սոցիալ–հոգեբանական միջոցառումներով պայքարել դրանց դեմ։ Մերտոնը հետազոտել է նաև գիտության, ճանաչողության, զանգվածային հաղորդակցության սոցիոլոգիական հարցերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.