բրազիլական Ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտո Ռիվելինո (պորտ.՝ Roberto Rivellino, հունվարի 1, 1946, Սան Պաուլո, Բրազիլիա[1]), բրազիլացի ֆուտբոլիստ։ 1970 թվականի աշխարհի չեմպիոն։ Մեկ այլ հայտնի ֆուտբոլիստի՝ Զե Սերխիոյի զարմիկն է։
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 1, 1946 (78 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա[1] | ||
Հասակ | 169 սանտիմետր | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռոբերտո Ռիվելինոն հայտնի էր ձախ ոտքի չափազանց հզոր հարվածով, արհեստավարժ հեռահար տուգանային հարվածներով, հիանալի երկար անցումներով, արագ մտածողությամբ և հիանալի տեխնիկայով։ Նա նաև ներկայացրեց «elastico» կամ «flip flap» ֆուտբոլային հնարքները, որոնք օգտագործվում են այնպիսի խաղացողների կողմից, ինչպիսիք են Ռոմարիոն, Ռոնալդինյոն, Զլատան Իբրահիմովիչ, Կրիշտիանու Ռոնալդուն։ Մինչև 1970 թվականի աշխարհի առաջնությունը համարվում էր աշխարհի լավագույն պահեստայինը, քանի որ աստղերով լեփ-լեցուն Բրազիլիայի հավաքականում նրա համար միշտ չէ, որ տեղ կար։
Նա աշխարհի ամենահիասքանչ ֆուտբոլիստներից մեկն էր։ Շատ մասնագետների կողմից համարվում է չորրորդ լավագույն բրազիլացի ֆուտբոլիստը Պելեից,Գարինչայից և Զիկոյից հետո և համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Համարվում է նաև այս ակումբների պատմության մեջ «Կորինթիանսի» և «Ֆլումինենսեի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Ռիվելինոն կարիերան սկսել է որպես մինի ֆուտբոլի խաղացող «Ատլետիկո Ինդիանո» ակումբում (Սան Պաուլո)։ Դրանից հետո նա շարունակեց կարիերան մեծ ֆուտբոլում՝ պայմանագիր կնքելով «Կորինտիանսի» հետ, որտեղ ստացավ «O Rei de Parque» (այգու արքա) մականունը։
1974 թվականի Սան Պաուլու նահանգի առաջնության Պալմեյրասին պարտվելուց հետո Ռիվելինոն հեռացավ ակումբից՝ միանալու «Ֆլումինենսե» Ռիո դե Ժանեյրոն։ Նոր ակումբում Ռոբերտոն դարձավ կուռք՝ 1975 և 1976 թվականներին հաղթելով Կարիոկայի լիգայում։ 1970-ականների վերջին Ռոբերտոն գնաց Սաուդյան Արաբիայում խաղալու «Ալ-Հիլալում», որտեղ 1981 թվականին ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։
Մեծ ֆուտբոլից հեռանալուց հետո Ռիվելինոն սկսեց կարիերան որպես ֆուտբոլային մեկնաբան և մարզիչ (նա Ճապոնիայի ազգային հավաքականի մարզիչն էր)։
Ռիվելինոն այն խաղացողներից էր, որը 2004 թվականին Պելեն անվանվեց 125 ամենամեծ կենդանի ֆուտբոլիստների շարքում։
Ներկայումս բնակվում է Սան Պաուլոյում։ Ֆուտբոլի մասին հայտնի «Cartão Verde» («կանաչ քարտ») ծրագրի հաղորդավարն ու փորձագետը, որն իր անունը ստացել է ի հակակշիռ խաղի «Կարմիր և դեղին քարտերի»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.