From Wikipedia, the free encyclopedia
Ֆլումինենսե (պորտ.՝ Fluminense Football Club), բրազիլական ֆուտբոլային ակումբ Ռիո դե Ժանեյրոյում։ Ակումբն իր նահանգի չորս ավանդական գրանդներից մեկն է «Ֆլամենգոյի» (Ֆլու Ֆլա կլասիկո՝ ամենահայտնիներից մեկը ֆուտբոլում), «Բոտաֆոգոյի» («Կլասիկո Վովո»՝ ամենահինը Բրազիլիայում, 1905 թվականից) և «Վասկո դա Գամայի» հետ միասին, ինչպես նաև Բրազիլիայի ուժեղագույն ակումբներից մեկը, Տասներեքի ակումբի հիմնադիրը, որ Բրազիլիայի ամենաժողովրդական ու տիտղոսակիր ակումբների կազմակերպությունն է։ Հետազոտական ինստիտուտների (Ibope и Datafolha[2]) ուսումնասիրությունների տվյալներով, որոնց հրատարակել են իրենց հետազոտության արդյունքները 2004 և 2006 թվականներին համապատասխանաբար, «Ֆլումինենսեին» երկրպագում է 2 միլիոն 200 հազար մարդ (12-րդը Բրազիլիայում, ամենաքիչը Ռիոյի չորս գրանդների շարքում․ երրորդ տեղն զբաղեցրած «Բատաֆոգոյի» երկրպագուների թիվը 2,7 միլիոն է)։ Սակայն ողջ Բրազիլիայում և այլ երկրներում (օրինակ՝ Ուրուգվայում) «Ֆլումինենսեի» երկրպագուների թիվը հասնում է մոտ 9 միլիոնի։
Ֆլումինենսե | |||
Մականուն(ներ) | Ռիոյի եռագույններ (պորտ.՝ Tricolor Carioca) Մեծ Ֆլու (պորտ.՝ Fluzão) Ռազմիկների թիմ (պորտ.՝ Time de Guerreiros) | ||
---|---|---|---|
Հիմնադրում | 1902 | ||
Երկիր | Բրազիլիա | ||
Քաղաք | Ռիո դե Ժանեյրո | ||
Մարզադաշտ | Մարականա, Ռիո դե Ժանեյրո | ||
Տարողունակություն | 78 838 | ||
Նախագահ | Պետեր Սիմսեն | ||
Մարզիչ | Աբել Բրագա | ||
Լիգա | ԿՈՆՄԵԲՈԼ՝ 26[1] ԲՖՖ՝ 10 | ||
|
«Ֆլումինենսեն» հիմնադրվել է 1902 թվականի հոկտեմբերի 17-ին անգլիացի Արթուր Կոքսի կողմից։ Ակումբն իր հիմնադրման օրվանից իրեն ներկայացնում է որպես արիստոկրատական։
1932 թվականին «Ֆլուն» եղել է առաջին բրազիլիական ակումբը, որ դարձել է պրոֆեսիոնալ։
1963 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած «Ֆլումինենսե» և «Ֆլամինգո» ակումբների խաղի (Ֆլու Ֆլա) ժամանակ հավաքվել է 194 603 հանդիսատես, ինչը համարվում է աշխարհի ռեկորդ ակումբների խաղերի հաճախելիության թվով։ Եվս երեք անգամ (1969, 1976 և 1984 թվականներին) ավելի քան 150000 հանդիսատես է հավաքվել դիտելու Ֆլու-Ֆլան։
1960-ականների վերջին և 1970-ական թվականների սկզբին թիմում խաղում էր Կարլոս Ալբերտո Տորեսը, 70-ականների կեսերին՝ Ռիվելինոն։ Ռիվելինոյի ժամանակ թիվն ստացավ «Maquina» մականունը (պորտուգալերենից թարգմանաբար՝ «մեքենա»)՝ արտացոլելով այն ոճը, որով նա երկու անգամ անընդմեջ հաղթել է Ռիոյի առաջնությունում։ 1984 թվականին չեմպիոնական թիմի գլխավոր աստղը եղել է պարագվայցի Խուլիո Սեսար Ռոմերոն, որին երկրպագուները կոչել են Ռոմերիտո։ 1970 թվականին «Ֆլումինենսեն» հաղթել է Ռոբերտան գավաթի խաղարկությունում, որը հետագայում ճանաչվել է Բրազիլիայի առաջնության նմանօրինակ։ 1985 թվականի Ռոմերիտոն ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։
1990-ական թվականների սկզբին թիմը զգալի ճգնաժամի մեջ էր․ ակումբն անցել էր Սերիա C, սակայն 1990-ական թվականների վերջին ու 2000-ականների սկզբին ակումբը բարելավեց իր դիրքերը և վերադարձավ Սերիա Ա։
Համարվում է, որ մինչև վերջերս թիմի «արիստոկրատիկ» երկրպագուները թիմից պահանջում էին չեմպիոնական տիտղոսներ նվաճել միայն իրենց նահանգի ներսում, իսկ Բրազիլիայի առաջնությանը թիմը վերաբերվում էր արհամարհանքով։ Ներկայում «Ֆլուն» Կարիոկի լիգայի համառեկորդակիր է չեմպիոնական տիտղոսների թվով (30 տիտղոս), քանի որ 2008 թվականին այս ցուցանիշին է հասել նաև թիմի հավերժական մրցակից «Ֆլամենգոն»։
2008 թվականի հունիսի 4-ին «Ֆլումինենսեն», իր դաշտում 3:1 հաշվով հաղթելով արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբին (առաջին հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով), իր պատմության մեջ առաջին անգամ նա դուրս է եկել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Էկվադորի ԼԴՈՒ Կիտո ակումբի դեմ խաղում թիմը զիջել է հաղթանակը։ 2009 թվականի դեկտեմբերին «Ֆլումինենսեն» Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակչում զիջել է նույն հակառակորդին։ Գրեթե ամբողջ մրցաշրջանում թիմը պայքարում էր Սերիա Ա-ում իր տեղը պահելու համար, ինչն ի վերջո հաջողվել է միայն առաջնության վերջում։
2010 թվականին «Ֆլու»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է Բրազիլիայի չեմպիոն։ Սակայն 2010 թվականի վերջին Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան որոշել է չեմպիոնական տիտղոսներին հավասարեցնել Բրազիլիայի հին գավաթը (1959-1968) և Ռոբերտան գավաթը (1967-1970)։ Այդ պատճառով էլ, հաշվի առնելով «Ֆլուի» հաղթանակը 1970 թվականին Ռոբերտան գավաթի խաղարկությունում, եռագույնները պաշտոնապես Բրզիլիայի եռակի չեմպիոններ են։ Հաջորդ մրցաշրջանում ակումբը երրորդ տեղն է զբաղեցրել լիգայում։ 2002 թվականին «Ֆլուն» կրկին դառնում է ուժեղագույնը։ Սակայն 2013 թվականի մրցաշրջանում թիմը սպորտային արդյունքներով անցել է Սերիա Բ՝ զբաղեցնելով ընդամենը 17-րդ տեղը․ նմանատիպ արդյունք խստ հազվադեպ է ազգային առաջնություններում (հաշվի չառնելով որակազրկումները)։ Իր տեղը պահպանել թիմի հաջողվել է միայն այն բանից հետո, երբ միավորներ են հանվել նրա մրցակիցներից (առաջին հերթին «Պորտուգեզայից»)։
1970 թվականին «Ֆլումինենսեն» մասնակցել է Ռոբերտան գավաթի խաղարկության 19 հանդիպման, որոնցից 10-ում հաղթել է, 4 անգամ խաղն ավարտել ոչ-ոքի և հինգ անգամ պարտվել։ Թիմը խփել է 29 և բաց թողել 16 գոլ։ Աղյուսակում ներկայացված են թիմի բոլոր մասնակիցները, որ հանդես են եկել այդ մրցաշարում և դարձել Բրազիլիայի չեմպիոն[3]․
№ | Խաղացող | Ամբողջական անուն | Դիրք | Խաղ | Գոլ |
1 | Ֆելիկս | Ֆելիքս Միելի | Դարպասապահ | 15 | -12 |
2 | Ժորժ Վիտորի | Ժորժե Վիտորիո Կուսիելո | Դարպասապահ | 3 | -3 |
3 | Ժայրո | Ժայրո դո Նասիմենտո | դարպասապահ | 1 | -1 |
4 | Օլիվեյրա | Ռեյմունդո Էվանդրո դա Սիլվա Օլիվեյրա | աջ պաշտպան | 19 | |
5 | Գալյարդա | Ժուան Ժոզե Գալյարդո | պաշտպան | 18 | |
6 | Ասսիս | Ֆրանցիսկո դե Ասսիս Լիս Սիլվա | պաշտպան | 17 | |
7 | Մարկո Անտոնիո | Մարկո Անտոնիո Փելիսիանո | ձախ պաշտպան | 17 | 3 |
8 | Սիլվեյրա | Սիլդես դե Սոյուզ Պովոաս | պաշտպան | 11 | |
9 | Ալբերիկո | Ալբերիկո Դիաս դոս Սանտոս | պաշտպան | 3 | |
10 | Տանինյու Բայինո | Անտոնիո Դիաս դոս Սանտոս | պաշտպան | 3 | |
11 | Լումումբա | Պաուլո Նասիմենտո Ռիբեյրո | պաշտպան | 2 | |
12 | Դիդի | Ադիր Սիդ Ռոդրիգես | կիսապաշտպան | 19 | 1 |
13 | Սամարոն | Վիլսոն Գոմես | կիսապաշտպան | 18 | 2 |
14 | Դենիլսոն | Դենիլսոն Կուստոդիո Մաշադո | կիսապաշտպան | 16 | |
15 | Կլաուդիո Գարսիյա | Կլաուդիո Գալբո Գարսիյա | կիսապաշտպան | 9 | |
16 | Վիլտոն | Վիլտոն Սեզար Խավեր | կիսապաշտպան | 8 | |
17 | Ժայիր | Ժաիր դե Ժազուս Պերեյրա | կիսապաշտպան | 2 | |
18 | Կաֆուրինգա | Պոասիր Ֆերնանդես | աջ հարձակվող | 19 | 1 |
19 | Լուլա | Լյուս Ռիբեյրո Պինտո Նետո | հարձակվող | 19 | 5 |
20 | Ֆլավիո | Ֆլավիո Ալմեյդա դա Ֆոնսեկա | հարձակվող | 14 | 11 |
21 | Միկի | Ադալբերտո Քրինցեր | հարձակվող | 9 | 5 |
Պաուլո Ամարալ | Պաուլո Լիմա Ամարալ | մարզիչ | |||
Ֆրանսիսկո Լապորտ | նախագահ |
Թիմը հանդես է գալիս երկու մարզադաշտերում՝ Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին՝ «Դաս Լարանժեյրաս» մարզադաշտում, որը 1919 թվականին հյուրընկալել է Ամերիկայի գավաթի խաղարկությունը և 103 հազար հանդիսատես տեղավորող «Մարական» մարզադաշտը։
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.