բրազիլական Ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Դինո Սանի (պորտ.՝ Dino Sani, մայիսի 23, 1932[1], Սան Պաուլո, Բրազիլիա) , բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ, խաղացել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում և 1958 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 23, 1932[1] (92 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դինո Սանին իր կարիերան սկսել է «Պալմեյրաս» ակումբում, իսկ հետո վարձակալությամբ հանդես է եկել «XV նոյեմբեր» ակումբում, այնուհետև՝ «Կոմերսիալ» ակումբում։ 1954 թվականին տեղափոխվել է «Սան Պաուլու», որի կազմում 1957 թվականին դարձել է նահանգի չեմպիոն[2]։
1958 թվականին Սանին Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նվաճել է աշխարհի գավաթը։ Հավաքականի կազմում խմբային փուլում խաղացել է երկու խաղ։ 1959 թվականին Սանին մեկ միլիոն դոլարով տեղափոխվել է արգենտինական «Բոկա Խունիորս», իսկ հետո՝ իտալական «Միլան», որի կազմում 1963 թվականին դարձել է Իտալիայի չեմպիոն և գավաթակիր։ Սանին իր կարիերան ավարտել է «Կորինտիանս» ֆուտբոլային ակումբում[3]։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Սանին անցել է մարզչական աշխատանքի և մարզել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Պաուլո Կարպեժանին, Ֆերեյրան, Լեոնարդո Ժոզե «Ֆլամենգոյում», Ռուբեն Պասը։ 1970 թվականին նրան առաջարկել են Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.