բրազիլական Ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Սիլվիո Պիրիլո Սեսարինո (պորտ.՝ Sylvio Pirillo Cesarino, հուլիսի 27, 1916 կամ հուլիսի 26, 1916, Պորտու Ալեգրի, Բրազիլիա - ապրիլի 22, 1991, Պորտու Ալեգրի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Հանդես է եկել «Ամերիկանո»[1][2], «Ինտերնասիոնալ»[1][3], «Պենյառոլ»[2], «Ֆլամենգո»[4], «Բոտաֆոգո»[5][6] ակումբներում, ինչպես նաև Բրազիլիայի ազգային հավաքականում։
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 27, 1916 կամ հուլիսի 26, 1916 | ||
Ծննդավայր | Պորտու Ալեգրի, Բրազիլիա | ||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 22, 1991 (74 տարեկան) | ||
Մահվան վայր | Պորտու Ալեգրի, Բրազիլիա | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Քաշ | 69 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սիլվիո Պիրիլոն կարիերան սկսել է Պորտու Ալեգրիի «Ամերիկանո» ակումբում, նրա հաջող խաղը գրավեց «Ինտերնասիոնալ» ակումբի մարզիչների ուշադրությունը, որտեղ էլ Պիրիլոն հանդես է եկել 2 տարի։ Որից հետո նա խաղացել է Ուրուգվայի «Պենյարոլ» ակումբում։
1941 թվականին Պիրիլոն տեղափոխվել է «Ֆլամենգո» ակումբ, որը փնտրում էր փոխարինող իր լեգենդար հարձակվող Լեոնիդասին։ Առաջին իսկ տարում Պիրիլոն «Ֆլամենգո»-ում 39 գնդակ է խփել Ռիոյի առաջնության ժամանակ, ինչը մինչ օրս անգերազանցելի ռեկորդ է։ Պիրիլոն Ֆլամենգոյի կազմում հաղթել է 3՝ 1942, 1943 և 1944 թվականների Ռիոյի առաջնությունը։ 1947 թվականին Պիրիլոն դուրս է եկել ակումբի կազմից, խփելով 201 գոլ, որն էլ հանդիսանում էր ակումբի պատմության 5-րդ արդյունքը։
Պիրիլոն իր կարիերան ավարտել է «Բոտաֆոգո»-ի կազմում, որը, ինչպես «Ֆլամենգո»-ն, փնտրում էր փոխարինող իր լավագույն ռմբարկու Էլենո Ֆրեյթասին։ «Բոտաֆոգո»-ի կազմում Պիրիլոն անցկացրել է 5 տարի, 1948 թվականին հաղթելով իր 4-րդ Ռիոյի առաջնությունը և ավարտել է կարիերան 35 տարեկան հասակում։
Բրազիլիայի հավաքականում Պիրիլոն նորամուտը նշել է 1942 թվականի հունվարի 14-ին Ամերիկայի գավաթի խաղարկությունում՝ Չիլիի դեմ խաղի ժամանակ, հենց առաջին խաղում Պիրիլոն խփել է 3 գնդակ, իսկ Բրազիլիան հաղթել է 6։1 հաշվով։ Պիրիլոյի վերջին խաղն անցկացրել է նույն մրցաշարում, որտեղ Բրազիլիային դիմակայում էր Էկվադորը, Պիրիլոն իր վերջին խաղում բրազիլական թիմի ավագիմարզաշապիկով խփել է 3 գնդակ։ Այս երկու հեթ-տրիկները դարձել են Պիրիլոյի եզակի գոլերը Բրազիլիայի կազմում, որի մարզաշապիկով նա անցկացրել է 5 հանդիպում։
Կարիերայի ավարտից հետո Պիրիլոն դարձել է մարզիչ։ Մարզչական կարիերայի ընթացքում նրա գլխավոր հաջողությունները դարձան Ռիո Սան Պաուլուի մրցաշարում «Ֆլումինենսե»-ի հետ մրցավեճում տարած հաղթանակներն ու նույն տարում Ռոկայի Գավաթում Բրազիլիայի հավաքականի հաղթանակը, որը նա ղեկավարել է ուղիղ 2 օր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.