From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Ադամս (անգլ.՝ Richard George Adams, մայիսի 10, 1920[1][2][3][…], Նյուբերի, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] - դեկտեմբերի 24, 2016[7][8][9][…], Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, ով համաշխարհային հռչակ է ձեռք բերել իր «Բլուրների բնակիչները» և «Շարդիկ» ֆենտեզիի ժանրին պատկանող վեպերով։
Ռիչարդ Ադամս | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Richard George Adams |
Ծնվել է | մայիսի 10, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյուբերի, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] |
Վախճանվել է | դեկտեմբերի 24, 2016[7][8][9][…] (96 տարեկան) |
Վախճանի վայր | Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, հեղինակ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, բնապահպան և բանաստեղծ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Վուստեր քոլեջ[1], Բրեդֆիլդ Քոլիջ[1] և Հորիս Հիլ դպրոց |
Ժանրեր | ֆենթեզի |
Ուշագրավ աշխատանքներ | Բլուրների բնակիչները |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Աշխատավայր | Ֆլորիդայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Barbara Elizabeth Acland? |
Զավակներ | Juliet Vera Lucy Adams?[10] և Rosamund Beatrice Elizabeth Adams?[10] |
Richard Adams Վիքիպահեստում |
1940-1946 թվականներին ծառայել է բրիտանական բանակում, որի կազմում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1948 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ ուսումնասիրել է նորագույն պատմություն և գրականություն։ 1948-1974 թվականներին աշխատել է Մեծ Բրիտանիայի Բնապահպանության նախարարությունում։ Իր «Բլուրների բնակիչները» և «Շարդիկ» վեպերի հրատարակությունից հետո Ադամսը թողնում է աշխատանքը նախարարությունում և իրեն ամբողջապես նվիրում գրականությանը և տեղափոխվում Մեն կղզի։
Ռ. Ադամսը հանդիսանում է Կենդանիների պաշտպանության թագավորական ընկերության նախագահ։ Իր թեկնածությունն է առաջադրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում՝ որպես անկախ-պահպանողական պատգամավոր։ Նա հանդես է եկել Անգլիայում աղվեսի որսի արգելման և կենդանիների իրավունքների պաշտպանության օգտին։
1972 թվականին «Բլուրների բնակիչները» վեպի համար, Ադամսը ստացել է «Կարնեգի» շքանշան։ Այժմ իր կնոջ՝ Էլիզաբեթի հետ, բնակվում է Իռլանդիայի Ուայտչյորչ գյուղում։
1978 թվականին, Բլուրների բնակիչները վեպի հիման վրա, ռեժիսոր Մարտին Ռոզենը նկարահանեց անիմացիոն ֆիլմ «Վտանգավոր ճանապարհորդություն» վերնագրով :
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.