![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Richard_I_of_England_in_the_Brief_Abridgement_of_the_Chronicles_of_England.jpg/640px-Richard_I_of_England_in_the_Brief_Abridgement_of_the_Chronicles_of_England.jpg&w=640&q=50)
Ռիչարդ I Առյուծասիրտ
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Առյուծասիրտ (անգլ.՝ Richard the Lion Heart, ֆր.՝ Richard Cœur de Lion, սեպտեմբերի 8, 1157 կամ սեպտեմբերի 6, 1157(1157-09-06), Օքսֆորդ, Անգլիա - ապրիլի 6, 1199, Շարլո[1]), Անգլիայի թագավոր Պլանտագենետների հարստությունից (1189-1199)։
Ռիչարդ I Առյուծասիրտ | |
---|---|
![]() | |
Զինվորական կոչում | ասպետ |
Ծնվել է՝ | սեպտեմբերի 8, 1157 կամ սեպտեմբերի 6, 1157(1157-09-06) |
Ծննդավայր | Օքսֆորդ, Անգլիա |
Մահացել է՝ | ապրիլի 6, 1199 (41 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Շարլո[1] |
Ֆոնտեվրո | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Պլանտագենետներ |
միապետ | |
Հայր | Հենրի II Պլանտագենետ[2] |
Մայր | Ալիենորա Ակվիտանացի[2] |
Երեխաներ | Ֆիլիպ և Fulk (?)?[3] |
Հավատք | կաթոլիկություն |
Հենրի II-ի և Էլեոնորա Աքվիթանուհու որդին։
Գահին բարձրանալուց հետո ընդամենը մի քանի ամիս անց՝ մեկնում է խաչակրաց արշավանքի, որի ընթացքում նվաճում է Կիպրոս կղզին։ Ռիչարդի բացակայության ժամանակ իշխանությունը Անգլիայում անցնում է նրա եղբայր Ջոնին։ Օգտվելով Ռիչարդի բացակայությունից Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II-ը սկսում է գրավել Ռիչարդի տիրույթները Ֆրանսիայի Նորմանդիա նահանգում։ Իմանալով այդ մասին՝ Ռիչարդը թաքուն փորձում է վերադառնալ Անգլիա, սակայն ճանապարհին գերի է վերցվում Գերմանիայի կայսր Հենրի VI-ի կողմից և ազատվում 150.000 մարկ փրկագին վճարելու խոստման դիմաց (այդ գումարից վճարվում է 100,000-ը)։ Ռիչարդը 1194 թվականի սկզբին վերադառնում է Անգլիա, որտեղ սկսում է բանակ հավաքել Ֆրանսիայի դեմ պատերազմելու համար։ 1194 թ. մայիսին Ռիչարդը մեկնում է Ֆրանսիայի իր կալվածքները՝ այնտեղ պատրաստվելով պատերազմի, հավաքելով ռազմական ուժեր և կառուցելով նոր ամրոցներ։ 1199 թ. Ռիչարդը Լիմուզենում Շալյու-Շաբրոլ ամրոցի պաշարման ժամանակ վիրավորվում է արբալետի բոլտից և մեկ ամիս անց մահանում արյան վարակից։ Անգլիայի գահը անցնում է Ջոնին։