![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fb/Rinus_Michels_%25281984%2529.jpg/640px-Rinus_Michels_%25281984%2529.jpg&w=640&q=50)
Ռինուս Միխելս
From Wikipedia, the free encyclopedia
Ռինուս Միխելս (հոլանդ. Rinus Michels, 9 փետրվարի 1928, Ամստերդամ — 3 մարտի 2005, Աալստ, Բելգիա), հոլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Հայտնի է մարզչական աշխատանքով «Այաքս» և «Բարսելոնա» ակումբներում, ինչպես նաև Հոլանդիայի հավաքականում։ Համարվում է տոտալ ֆուտբոլի հիմնադիրը։
Արագ փաստեր Ռինուս Միխելս, Ծնվել է ...
Ռինուս Միխելս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 9, 1928(1928-02-09)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Մահացել է | մարտի 3, 2005(2005-03-03)[1][2][4] (77 տարեկան) |
Մահվան վայր | Աալստ, Ալոսթ, Արևելյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Փակել
Միխելսը համարվում է ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչներից մեկը։ The Times-ի վարկածով հետպատերազմյան տարիների լավագույն մարզիչը, ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է XX դարի լավագույն մարզիչ[5][6][7]։ Football Pantheon վարկածով բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն մարզիչների ցուցակում զբաղեցրել է 12-րդ տեղը[8]։