Ռիաչեի մարտիկներ
From Wikipedia, the free encyclopedia
Ռիաչեի մարտիկներ (Italian: Bronzi di Riace, իտալ.՝ ˈbrondzi di riˈaːtʃe), երկու լրիվ չափի մերկ մորուքավոր մարտիկների հունական բրոնզե արձաններ են, ձուլված մոտ մ.թ.ա. 460-450[3]։ Հայտնաբերվել են ծովում 1972 թ. Կալաբրիա մարզի Ռիաչեի ափի մոտ՝ Իտալիայի հարավում։ Բրոնզե արփձանները այժմ գտնվում են մոտակա Ռեջո Կալաբրիա քաղաքի Ռեջո Կալաբրիայի ազգային հնագիտական թանգարան (Italian: Nazionale della Magna Grecia) թանգարանում։ Երկուսն են պահպանված լրիվ չափի հին հունական բրոնզե արձաններից, որոնք սովորաբար հալվեցվել են ավելի ուշ ժամանակներում, և որպես այդպիսին ցույց են տալիս կատարման տեխնիկական հիանալի վարպետությունը և գեղարվեստական նրբագեղ առանձնահատկություններ, ինչին հասել էին այդ ժամանակաշրջանում։
տեսակ | քանդակ և հնագիտական գտածո |
---|---|
քանդակագործ | հույն և անհայտ[1] |
տարի | մ. թ. ա. 460 և մոտ մ. թ. ա. 460[1] |
ժանր | Հին Հունաստան[2] |
նյութ | բրոնզ |
գտնվելու վայր | National Museum of Magna Græcia? և Ռիաչե[1] |
հավաքածու | National Museum of Magna Græcia? |
հատվածն է | Bronze A? և Bronze B? |
պատկերված են
| |
Riace bronzes Վիքիպահեստում |
Արձաններն այժմ ցուցադրվում են հատուկ միկրոկլիմայով սենյակում՝ Կարարայի մարմարով պատված հակասեյսմիկ հարթակի վրա։ Բրոնզների հետ մեկտեղ սենյակում գտնվում են նաև երկու գլխաքանդակ՝ «Փիլիսոփայի գլուխ» (իտալ.՝ Testa del Filosofo) և «Բազելի գլուխը» (իտալ.՝ Testa di Basilea)[4], որոնք նույնպես մ.թ.ա. 5-րդ դարի քանդակներ են[5]։
Չնայած բրոնզերը հայտնաբերվել են 1972 թվականին, դրանք կոնսերվացվել են միայն 1981 թվականին։ Նրանց հրապարակային ցուցադրությունը Ֆլորենցիայում և Հռոմում դարձել է Իտալիայում տարվա մշակութային իրադարձություն։ Արձանները, որոնք այժմ համարվում են Կալաբրիայի խորհրդանիշներից մեկը, պատկերվել են իտալական զույգ փոստային նամականիշների վրա և լայնորեն վերարտադրվել են[6]։
Երկու բրոնզե քանդակները առանձին-առանձին պարզապես հայտնի են որպես «Արձան Ա»՝ նկատի ունենալով ավելի երիտասարդ մարտիկի արձանը և «Արձան Բ», որը պատկերում է տալիս երկուսից ավելի հասուն մարտիկին։ Երկու քանդակներն էլ պատրաստվել են կորած մոմի ձուլման տեխնիկայով[6]։