Ռեֆորմացիայի պատ (ֆր.՝ Monument international de la Réformation, Mur des Réformateurs; գերմ.՝ Internationales Reformationsdenkmal), արձանների և հարթաքանդակների հուշարձան-պատ, որը կառուցվել է 1909 թվականին Ժնևում, Շվեյցարիա, ի պատիվ բողոքական ռեֆորմացիայի հիմնական գործող անձանց և իրադարձությունների[1]՝ ներկայացնելով նրանց արձաններն ու խորաքանդակները։

Thumb
Ռեֆորմացիայի պատի կենտրոնում՝ Գիյոմ Ֆարել, Ժան Կալվին, Թեոդոր Բեզա և Ջոն Նոքս
Thumb
Ռեֆորմացիայի պատի երկարությունը 100 մետր է
Thumb
Ռեֆորմացիոն պատ, տեսարան թռչնի բարձրությունից

Ռեֆորմացիոն պատը գտնվում է Ժան Կալվինի կողմից հիմնադրված Ժնևի համալսարանի տարածքում։

1908 թվականին միջազգային մրցույթ է հայտարարվել Ռեֆորմացիայի գործիչների հուշարձանի ստեղծման համար։ Մրցույթին ներկայացվել է 71 առաջարկ ամբողջ աշխարհից, շահել են չորս շվեյցարացի ճարտարապետներ՝ Շառլ Դյուբուան, Ալֆոնս Լավերիերը, Էժեն Մոնոդը և Ժան Թայլենը[2]։ Քանդակները ստեղծել են ֆրանսիացի երկու քանդակագործներ՝ Փոլ Լանդովսկին և Անրի Բուշարը[3][4]։

Հուշապատը կառուցվել է 1909 թվականին՝ ի պատիվ Կալվինի ծննդյան 400-ամյակի և համալսարանի հիմնադրման 350-ամյակի։ Այն բացվել է 1917 թվականի հոկտեմբերին[5]։

Ռեֆորմացիայի ժամանակ Ժնևը եղել է կալվինիզմի կենտրոնը, և նրա պատմությունն ու ժառանգությունը տասնվեցերորդ դարից ի վեր սերտորեն կապված են բողոքականության հետ։ Աստվածաբանության հետ սերտ կապերի պատճառով պատի վրա առավել ակնառու պատկերված անհատները կալվինիստներ են, ինչպես նաև ներառված են աստվածաբանության առանցքային այլ դեմքեր։

Պատի երկարությունը 100 մետր է, որի վրա տեղադրված են ռեֆորմացիայի գործիչների 10 արձաններ։ Հուշարձանի կենտրոնում տեղադրված են կալվինիզմի գլխավոր դեմքերի չորս հինգ մետրանոց արձանները[6]

Այս արձանները ստեղծվել են երկու ֆրանսիացի քանդակագործների՝ Փոլ Լանդովսկու և Անրի Բուշարի կողմից։

Կենտրոնից դեպի ձախ տեղադրված են հետևյալ անձանց երեք մետրանոց արձանները՝  

  • Վիլհելմ I Օրանացի  (1533-1584)
  • Գասպար II դե Կոլինի (1519-1572)
  • Ֆրեդերիկ Ուիլյամ Բրանդենբուրգցի (1620-1688)

Կենտրոնից  դեպի աջ տեղադրված են հետևյալ անձանց երեք մետրանոց արձանները՝

Պատի երկայնքով, կենտրոնական արձանի երկու կողմերում, փորագրված է Ռեֆորմացիայի և Ժնևի կարգախոսը՝ Post TenebrasLux (լատ. Լույս խավարից հետո)։ Կենտրոնական արձանի պատվանդանին փորագրված է քրիստոգրամ ՝ ΙΗΣ[7]։

Պատի եզրերի երկայնքով տեղադրված են երկու քարակոթողներ՝ ի հիշատակ Մարտին Լյութերի և Ուլրիխ Ցվինգլիի։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.