Վիլհելմ I Օրանացի
From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ I Օրանացի, կամ Վիլհելմ Լռակյաց (հոլ. Willem van Oranje, Willem de Zwijger, ապրիլի 24, 1533[1][2], Դիլենբուրգ, Իսպանական Նիդերլանդներ, Իսպանական կայսրություն[3][2] - հուլիսի 10, 1584[1][4][5][…], Դելֆտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[3][2]), Օրանի թագաժառանգ, նասաուի կոմս, Նիդերլանդական բուրժուական հեղափոխության 16-րդ դարի գործիչ[7]։
Կենսագրություն
Վիլհելմ I Օրանացին ծնվել է 1533 թվականի ապրիլի 24-ին գերմանական Նասաու կոմսության Դիլենբուրգ քաղաքում։ Ընդարձակ տիրույթներ ուներ Նիդերլանդներում և Ֆրանսիայում (Օրանժի իշխանություն)։ 1560-ական թվականներին գլխավորել է նիդերլանդական ազնվականության հակաիսպանական ընդդիմությունը։ Իսպանական բանակի՝ Նիդերլանդներ մտնելուց հետո փախել է Գերմանիա և գերմանական բողոքական իշխանների և ֆրանսիական հուգենոտների օգնությամբ քանիցս ներխուժել (1568, 1572) Նիդերլանդներ։ Երկրի հյուսիսում ժողովրդական ապստամբության հաջողությունները դրդել են Վիլհելմ I Օրանացուն անցնել հեղափոխության կողմը։ ։ Հոլանդական խոշոր առևտրային բուրժուազիայի աջակցությամբ 1572 թվականին Վիլհելմը փաստորեն դառնում է հյուսիսային նահանգների կառավարիչ։ Ձգտելով ամրապնդել իր իշխանությունը՝ նա նպաստել է Իսպանիայի դեմ պայքարող ազգային ուժերի ամրապնդմանը։ Երկրի հարավում ապստամբության հաղթանակից հետո (1576) Հոլանդիայից տեղափոխվել է Բրյուսել և 1577 թվականին դարձել Բրաբանտի ռուվարդ (բարձրագույն վարչական պաշտոն)։ Սպանվել է 1584 թվականի հուլիսի 10-ին իսպանական գործակալ Բալտասար Ժերարի ձեռքով։
Գրականություն
- Rachfahl F., Wilhelm von Oranien…, Bd 1-3, Halle - Haag, 1906-24;
- Blok P. J., Willem de Eerste Prins van Oranje, dl 1-2, Arnst., 1919-20;
- Schelven A. A., Willem von Oranje, Haarlem, 1933.
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.