From Wikipedia, the free encyclopedia
Ռեյմա Պիետիլյա (ֆիններեն՝ Reima Pietilä, օգոստոսի 25, 1923[1][2][3][…], Տուրկու, Ֆինլանդիա - օգոստոսի 26, 1993[1][2][3], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն ճարտարապետ, օրգանական ճարտարապետության հիմնադիրներից մեկը։ Իր նախագծերի մեծ մասի վրա նա աշխատել է կնոջ՝ Ռայլիի հետ։
Ռեյմա Պիետիլյա | |
---|---|
Ի ծնե | Ռեյմա Պիետիլյա |
Ծնվել է | օգոստոսի 25, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Տուրկու |
Մահացել է | օգոստոսի 26, 1993 70) | (տարիքը
Վախճանի վայր | Հելսինկի |
Ազգություն | ֆինն |
Ճյուղ(եր) | օրգանական ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Հելսինկիի պոլիտեխնիկական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Kaleva Church? |
Պարգևներ | |
Reima Pietilä Վիքիպահեստում |
Ռեյմա Պիետիլյան ծնվել է 1923 թվականին Տուրկուում։ Նրա մեծ քույրը նկարիչ Տուլիկի Պիետիլյան էր՝ մումինների ստեղծողներից մեկը։
Պիետւլյայի առաջին մեծ աշխատանքը եղել է 1958 թվականին Բրյուսելում համաշխարհային ցուցահանդեսի տաղավարը։ 1959 թվականին Պիետիլյան հաղթեց Տամպերե քաղաքի եկեղեցու գծագրերի մրցույթը։ Կալևա եկեղեցին՝ ձկան տեսքով բետոնե կառույցը, կոր պատերի, բարձր, ուղղահայաց պատուհանների ու ճարտարապետական փայտե կոմպոզիցիայի հաշվին յուրահատուկ միջավայր է ստեղծում ներսում[4]։
1967-1969 թվականներին Պիետիլյան գծագրեց բնակելի շենքեր, որոնք շարունակում էին օրգանական ճարտարապետության ավանդույթները[5]։
Ճարտարապետի կյանքի վերջին տարիների ամենահայտնի նախագծերից էր Տամպերե քաղաքի գրադարանը։ Այն կառուցելու համար նա ոգեշնչվել է խլահավից և ծովախեցիից[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.