From Wikipedia, the free encyclopedia
Ռեբեկա Բրիդս (անգլ.՝ Rebecca Elizabeth Breeds, հունիսի 17, 1987[1], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի մոդել և դերասանուհի, որը հայտնի է «Մեծ ալիք» սերիալում խաղացած Քեյսի Քոմեթի և «Հմայիչ խաբեբաները» սերիալում` Նիկոլ Գորդոնի դերերով։ 2015 թվականին միացել է «Առաջնածինները» սփին-օֆֆի կաստային, որտեղ խաղացել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում ունեցող վամպիր Ավրորա դե Մարտելի դերը։
Ռեբեկա Բրիդս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա |
Կրթություն | Shire Christian School? և St Andrew's Cathedral School? |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Լյուկ Միտչել |
Ռեբեկա Բրիդսը ծնվել է 1987 թվականի հունիսի 17-ին Հարավային Ուելսի Սիդնեյ քաղաքում։ Նա ընտանիքի կրտսեր դուստրն է։ Ռեբեկան հայտնի ավստրալիացի դերասանուհի է և մոդել, որը հայտնի է «Տանը և ճանապարհին» սերիալում խաղացած Ռուբի Բակտոն դերով, որը նրա մասնակցությամբ շարունակվել է 2008 թվականից մինչև 2012 թվականի օգոստոսը։ Ռուսաստանում Ռեբեկան ավելի հայտնի է «Մեծ ալիք» երիտասարդական սերիալի երրորդ եթերաշարջանի Քեյսի Քոմեթի դերով։ 2013 թվականին նա ստացել է երկու գլխավոր դեր՝ «Ex-Men» և «Bhaag Milkha Bhaag» սերիալներում։ Ռեբեկայի դերասանական կարիերան ներառում է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Newcastle» (Լիի դերով) և կարճամետրաժ «Հոտ» ֆիլմերը։ Ռեբեկան սիրում է սպորտը։ Երբ 16 տարեկան էր, կրտսեր եղբայրը նրան սովորեցրել է սահել սերֆերով։ Հետաքրքրված է նաև ֆուտբոլով և գեղասահքով, հաճախ նրան կարելի է տեսնել թենիսի, բասկետբոլի և ֆուտբոլի մրցախաղերում։ 2011-2013 թվականներին դարձել է սպորտային հագուստների «Running Bare» ապրանքանիշի դեմքը։
Ռեբեկայի դերասանական կարիերան սկսվել է 2000 թվականից՝ «Vita Brits» հեռուստատեսային գովազդում և «Ջրային առնետներ» սերիալի էպիզոդներից մեկում նկարահանվելուց հետո։ Ռեբեկան ինքնուրույն սովորել է կիթառ, դաշնամուր և հարվածային գործիքներ նվագել։ Բացի այդ նա լավ երգում է, գրում երաժշտություն և բանաստեղծություններ։ Ռեբեկան նաև կարում է, սիրում է նոր և հին ոճերի զուգակցումը և լավ պատրաստում է։ 10 տարեկանից սովորել է Sutherland Shire Christian School-ում, իսկ երբ լրացել է 11 տարեկանը, տեղափոխվել է St Andrew’s Cathedral School։ 2005 թվականից դարձել է Captain դրամատիկ խմբակի անդամ։ 2005 թվականի վերջին արդեն ելույթ է ունեցել թատրոնում և մասնակցել է Նիկ Հանսենի գրած մի քանի ներկայացումներում ու մյուզիքլներում։ 2005 թվականին ավարտել է NSW HSC Advanced English անգլերեն լեզվի ընդլայնված դասընթացները։ 2016 թվականին NBC ալիքի «Միրանդայի կանոնները» նոր նախագծում Ռեբեկան ստացել է գլխավոր՝ սկսնակ իրավաբան Միրանդա Քոլի դերը[2]։
2009 թվականից Ռեբեկան հանդիպել է իր գործընկերոջ՝ դերասան Լյուք Միտչելի հետ։ 2012 թվականի մայիսին դերասանը ձեռքի և սրտի առաջարկություն է արել իր ընկերուհուն, իսկ 2013 թվականի հունվարին նրանք դարձել են ամուսիններ[3]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2000 | Ջրային առնետներ | Water Rats | |
2006-2008 | Մեծ ալիք | Blue Water High | Թինա / Քեսի Քոմեթի |
2008 | Նյուքասլ | Newcastle | Լիյա |
2008-2012 | Տանը և ճանապարհին | Home and Away | Ռուբի Բակտոն |
2013 | Մենք տղամարդ ենք | We Are Men | Էբի Ռուսո |
2015-2017 | Հմայիչ խաբեբաները | Pretty Little Liars | Նիկոլ Գորդոն |
2015-2016 | Առաջնածինները | The Originals | Ավրորա դե Մարտել |
2016 | Միրանդայի կանոնները | Мiranda rights | Միրանդա Քոլ |
2017 | Երեք ամառ | Three Summers | Քիվի |
2017 | Քաջը | The Brave | Մեգան Ջեյմս |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.